Հեռախոսային վաճառնքներ

Հեռախոսային վաճառնքներ

Տելեմարքեթինգի հիմունքներ կամ նոր գիտելիքները՝ որպես հզոր միջոց նոր հաճախորդներ ձեռք բերելու գործում

Ու՞մ համար են թրեյնինգները

Թրեյնինգը նախատեսված է կազմակերպությունների այն աշխատակիցների համար, ովքերպարբերաբար շփվում են հաճախորդների կամ գործընկերների հետ, ովքեր պատասխանում են մուտքային զանգերի և անում են ելքային զանգեր (FRONT-office և BACK-office), ինչպես նաև  վաճառքի և մարքեթինգի բաժինների այն աշխատակիցների համար, որոնք առօրյա մասնագիտական գործունեության և գործարար կոմունիկացիաների ժամանակ ակտիվորեն գործածում են հեռախոսը և ցանկանում են կատարելագործել իրենց ունակությունները։

Թրեյնինգի ընթացքում ստացած գիտելիքների և հատուկ հմտությունների շնորհիվ մասնակիցները կարող են
  • շոշափելիորեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, տիրապետել շփման ընթացքում բարդությունների կանխարգելման և խոչընդոտների հաղթահարման գործնական տեխնիկաների,
  • ստեղծել առկա և պոտենցիալ հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների նախապայմաններ,
  • ծանոթանալ հեռախոսային էթիկային և ձևավորել հեռախոսով շփվելու արդյունավետ կոմունիկացիոն հմտություններ՝ խոսելու, ակտիվ լսելու, հուզերն ու նյարդերը կառավարելու, զրուցակցի վրա ազդելու և այլն,
  • գործարար էթիկան պահպանելու, զարգացնելու և մյուս կողմին այդ տիրույթ բերելու հմտություններ,
  • սովորել ապրանքը կամ ծառայությունը ներկայացնել հեռախոսով արդյունավետ և գրավիչ, հասկանալ հաճախորդի պահանջմունքներն ու դրանք բավարարելու հնարավորությունները,
  • հեռախոսային կոմունիկացիաները կառուցել կազմակերպության իմիջի ստեղծման և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման սկզբունքներից ելնելով։
Ուսուցման մեթոդներն ու ձևերը
  • գործարար և դերային խաղեր,
  • գործնական դեպքերի վերլուծություն,
  • տեսական պրեզենտացիոն նյութեր,
  • ներխմբային քննարկումներ,տեսագրում և տեսագրված նյութի վերլուծություն։
Թրեյնինգային ծրագիրը

1. Հեռախոսային շփման առանձնահատկությունները.

  • Հեռախոսային կոմունիկացիաների առավելություններն ու թերությունները։
  • Հեռախոսային բանակցությունների դասակարգումն ու հեռախոսազանգերի տեսակները.

2. Հեռախոսով շփվելու հիմնական հմտություններն ու հեռախոսային բանակցությունները.

  • Ձայնի կառավարման հմտությունների կիրառումը դրական կոնտակտի հաստատման համար,
  • Ինքնատիրապետման տեխնիկաները, հոգեբանական պատրաստման փուլերը,
  • Հաճախորդի հետ զրույցի նախապատրաստումը։

3. «Զանգահարում եք Դուք» հեռախոսային բանակցությունների տիպը

  • Հաճախորդներ փնտրելու հիմնախնդիրն ու դրա լուծման եղանակները,
  • Զրույցի հիմնական փուլերն ու գործողությունների ռազմավարությունը,
  • Արգելքների հաղթահարումն ու պայմանավորվածությունների ձեռք բերումը քարտուղար, տեղակալ, մասնագետ և այլ տիպի սցենարներ. Որոշում կայացնող անձի վրա դուրս գալու այլընտրանքային տարբերակներ։

4. «Զանգահարում են Ձեզ» հեռախոսային բանակցությունների տիպը

  • Հեռախոսը որպես կազմակերպության իմիջի անբաժանելի մաս,
  • Ինչպես բարևել, ներկայանալ, ճշտել զանգահարողի անձն ու որպիսույթունը,
  • Հեռախոսային սկրիպտերի պատրաստման եղանակները,
  • Հեռախոսային շփման ընթացքում տեղեկությունների արդյունավետ փոխանակման, ձևերի և հմտությունների ամրապնդում,
  • Հեռախոսային բանակցությունների գնահատումը, վերլուծությունն ու շտկումները։

5. Առարկությունների հետ աշխատանքը հեռախոսով

  • Առարկությունների հետ աշխատելու հիմնական տեխնիկաները,
  • Ազդելու և հակազդելու տիպիկ դրսևորումները, ցանկալի և ոչ ցանկալի օրինակները,
  • Առարկությունների քարտադարան,
  • Հաճախորդի ջղագրգիռության հետ աշխատանքի տեհնիկաները,,
  • Ինչպես հաղորդել տհաճ նորությունները առանց կազմակերպության իմիջին վնաս հասցնելու։

6. Հեռախոսային խոսակցությունների ավարտը

  • Ինչպե՞ս ավարտել խոսակցությունը,
  • Ե՞րբ է գալիս վաճառքի պահը և ինչպե՞ս այն բաց չթողնել,
  • Պայմանավորվածությունների կրկնումն ու ամրապնդումը, հաջորդ խոսակցության կամ հանդիպման մասին լրացուցիչ պայմանների քննարկումը,
  • Ի՞նչ անել խոսակցությունից հետո։

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՎԱՃԱՌՔՆԵՐ» թրեյնինգի ընդհանուր տևողությունը՝ 8 ժամ։

Թրեյնինգի ավարտին մասնակիցը կստանա «Սենսեյ» Մարքեթինգի Ակադեմիայի և Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի վկայական:

 

Նախորդ գրառում
Հասարակայնության հետ կապեր
Հաջորդ գրառում
Արդյունավետ վաճառքներ