The Best Armenian Brands
1+
տարի
5000+
հարցումների մասնակից
20+
նոմինացիա
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հիմնվել է 2002 թվականին մարքեթինգի մի խումբ մասնագետների կողմից՝ Հայաստանում մարքեթինգի ոլորտի զարգացման նպատակով: Ասոցիացիան իրականացնում է հետազոտական, կրթական և խորհրդատվական ոլորտներում նախագծեր և յուրաքանչյուր տարի համալրում է նախագծերի պորտֆոլիոն նոր ծրագրերով։

Հիմնվելով հասարակական կարծիքի վրա՝ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2013 թվականից ի վեր հայկական շուկայի լավագույն ընկերություններին հանձնում է պատվոգրեր և մրցանակներ «The Best Armenian Brand» նախագծի շրջանակներում։

«The Best Armenian Brand» նախագծի նպատակն է կարևորել հայկական ընկերությունների ապրանքների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան «The Best Armenian Brand» նախագծի շրջանակներում հանձնվող մրցանակների հիմք է ընդունում Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքների և Մարքեթինգի Ասոցիացիայի անդամներից կազմված փորձագետների գնահատականների հիման վրա։

The Best Armenian Brands
The Best Armenian Brands
Ընտրացանկ