«Լայն Բացված Աչքերով» տարածաշրջանային համաժողով

«Լայն Բացված Աչքերով» տարածաշրջանային համաժողով

Մարքեթինգի հայկական ասոցիացիան ESOMAR միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ կազմակերպում է «Լայն Բացված Աչքերով» տարածաշրջանային համաժողովը

Համաժողովի աշխատանքներին նախատեսվում է հետևյալ 20 երկրներից մոտ 400 պատվիրակների մասնակցություն՝

Հայաստան, Վրաստան, Պարսկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան, Մոնղոլիա, Իրաք, Լիբանան, Եգիպտոս, ԱՄԷ, Քաթար, Թուրքիա և Բելառուս։

Համաժողովի հիմնական թեմաներն են՝

  • Հետազոտությունների իրականացման ավանդական և նորարարական մեթոդներ
  • Մարքեթինգային կրթության նոր մեթոդներ և մոտեցումներ
  • Թվային մարքեթինգ և ՏՀՏ լուծումներ
  • Դիզայն, բրենդավորում և գովազդ
Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է մասնագիտացված ցուցահանդես, որում տարբեր երկրներ ներկայացնող մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց ծառայություններն ու լուծումները`
  • Հետազոտական ընկերություններ – մարքեթինգ և սոցիոլոգիա
  • Մարքեթինգային լուծումներ,խորհրդատվություն և քոուչինգ
  • Թվային մարքեթինգ
  • ՏՀՏ լուծումներ մարքեթինգում
  • Բրենդավորում, դիզայն և գովազդ
  • Մարքեթինգի ոլորտում վերապատրաստումներ և կրթություն
  • Գովազդային արտադրանքի պատրաստում
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ համաժողովի պաշտոնական կայքում՝ ewo.armenianmarketing.com
Նախորդ գրառում
Բրենդինգ, դիզայն և վեբ դիզայն
MosShoes 2020- ը Մոսկվայում (ֆոտո)
Ընտրացանկ