Շնորհավոր Նոր Տարի!

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թվականին և այժմ՝ Ամանորի նախաշեմին, մենք նշում ենք մեր 20-ամյակը։ Առանց կեղծ համեստության կարելի է ասել, որ սա լուրջ «տարիք» է, և մենք հպարտանալու բան ունենք։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք հարյուրավոր ուսումնասիրություններ ենք կատարել: Բազմաթիվ հետաքրքիր, երբեմն հուզիչ նախագծեր ենք իրականացրել. մենք առաջինն էինք, որ «ներկայացրեցինք» Ֆիլիպ Կոտլերին Հայաստանին, հրատարակեցինք Հայաստանի Արտահանման Կատալոգների շարք, ստեղծեցինք և պարբերաբար անց ենք կացնում The Best Armenian Brands հեղինակավոր ծրագիրը և միջոցառումը: Մենք մշտապես հարթակ ենք ստեղծում գործարարների համար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու համար, և մենք «ինկուբատոր» ենք նրանց համատեղ գաղափարների իրականացման համար… և շատ ավելին։

Ինչպես նախկինում, մենք բացարձակ անկախ ենք։ Ինչպես նախկինում, մենք հավատարիմ ենք Հայաստանում մարքեթինգը զարգացնելու և բիզնես մշակույթը բարելավելու գաղափարին։ Ինչպես նախկինում, մենք միշտ բաց ենք նոր, պայծառ ու համարձակ նախագծերի համար։

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերների և ընկերների Ամանորը և անկեղծորեն մաղթում ամենայն բարիք և, որ ավելի կարևոր է, կյանքի բոլոր ոլորտներում:

Արամ Նավասարդյան, նախագահ
եւ Մարքեթինգի հայկական Ասոցիացիայի թիմ

Նախորդ գրառում
Լավագույն Հայկական Բրենդ — 2021
Հաջորդ գրառում
Լավագույն Հայկական Բրենդ — 2022