We hear the heartbeat of the market.
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է մի խումբ մարքեթինգի մասնագետների կողմից 2002 թվականին: Այս ժամանակահատվածում կազմակերպության հիմնական գործունեությունը կայանում էր որակական և քանակական հետազոտությունների, ինչպես նաև մարքեթինգային խորհրդատվության իրականացումը: 15 տարի հաջողությամբ գործունեություն ծավալելով այս ոլորտում՝ ասոցիացիայի կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակը ընդլայնվել է:
Ասոցիացիայի ստեղծման նախապայման է հանդիսացել մարքեթինգի ինստիտուտի և հաղորդակցություների զարգացումը Հայաստանում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի աջակցումը մարքեթինգային գործիքների միջոցով:
2002 թվականին Հայաստանի մարքեթինգային շուկան գտվում էր զարգացման սկզբնական փուլում, ինչի արդյունքում մարքեթինգը կիրառվում էր միայն 10-15 % կազմակերպություններում: Վերջիններս կիրառում էին արդեն իսկ հնացած մարքեթինգային մեթոդները: Չնայած այն փաստին, որ շուկայում նկատվում էր կազմակերպությունների թվի մեծ աճ, քիչ թվով կազմակերպություններն էին ընկալում մարքեթինգի կարևորությունը և օգուտը: Այդ իսկ պատճառով ՄՀԱ-ի առաջնային խնդիրներից էր դարձել գործարարների շրջանակներում բարձրացնել մարքեթինգի արդիականության և կարևորության ընկալումը:
Ներկա պահին իրավիճակը համեմատաբար բարելավվել է և շուկայում հայտնվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք տրամադրում են որակյալ ծառայություններ մարքեթինգի ոլորտում: Այս կազմակրեպություններից են ինչպես հետազոտությամբ և խորհրդատվությամբ զբաղվողները, այնպես էլ բրենդինգի, գովազդի և նմանատիպ ծառայություններ առաջարկողները:
Ասոցիացիայի անդամ են հանդիսանում մարքեթինգի մասնագետներ, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում: 2002-2017 թթ. Ասոցիացիայի փորձագետների կողմից իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց շարքում են «Հայաստանի Արտահանման Կատալոգ» -ը (իրականացվում է 2002 թվականից), աշխարհահռչակ Փիլիպ Կոտլերի թրեյնինգային ծրագրերը, տեղական և համաշխարհային կազմակերպությունների համար իրականացված հետազոտական և խորհրդատվական նախագծերը:
Ասոցիացիայի կողմից իրականացվել են արդեն իսկ 400 հետազոտական և խորհրդատվական ծրագրեր, ինչպես նաև մի շարք զարգացման ծրագրեր:
Հիմնադրման օրից Ասոցիացիան նախաձեռնում և անցկացնում է տարատեսակ թրեյնինգային ծրագրեր՝ նախատեսված զարգացնելու հայկական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական տեսական և գործնական հմտությունները:
Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) և Նիդերլանդների կրթական և թրեյնինգային կենտրոնի (ETCN) համագործակցության շրջանակներում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան դարձավ ETCN-ի պաշտոնական գործընկերը և ստացավ իրավունք անցկացնելու թրեյնիգյաին ծրագրեր՝ հավատարմագրված Եվրոպայի Մարքեթինգի Կոնֆեդերացիայի և Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի կողմից:
2008 թվականին հայտարարվեց Հայաստանյան ձեռնարկատերերի և կառավարիչների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որն իր մեջ ներառում էր ուղևորություն դեպի Ավստրիա: Գործուղման տևողությունը 6 օր, որը ներառում էր հայտնի կազմակերպությունների գործարանների այցելություն, գործնական հանդիպումներ պոտենցիալ ավստրիացի գործընկերների հետ Ավստրիայի մի քանի քաղաքներում, որոնցից են Վիեննան, Գրացը, Զալցբուրգը:
Իր գործունեության ընթացքում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան նվաճել է զգալի բարձունքներ և ունեցել է շոշափելի ներդրում մարքեթինգի զարգացման և Հայաստանում բիզնես մշակույթի կատարելագործման մեջ:
Մարքեթինգի ինստիտուտի և մարքեթինգային հաղորդակցությունների զարգացում, մարքեթինգի կարևորության և անհրաժեշտության ընկալման բարձրացում հետևյալ ուղիներով՝
1. Մարքեթինգային սեկտորում ներգրավված հայկական կազմակերպությունների միջև արդյունավետ փոխհարաբերությունների հաստատում,
2. Բարձր մասնագիտական և որակյալ թրեյնինգների ապահովում մարքեթինգի ոլորտի մասնագետների համար,
3. Հայաստանյան և արտասահմանայն կազմակերպությունների/ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների զարգացում և ամրապնդում:
Ասոցիացիայի հիմնադրման պահին՝ մարքեթինգի ինստիտուտի զարգացվածության մակարդակը բավականին ցածր էր Հայաստանում, ինչը փաստում է համապատասխան հետազոտությունը, որն իրականացվել է պարզելու հայկական կազմակերպություններում մարքեթինգի կիրառման մակարդակը:
Ներգրավվածության ցածր մակարդակը բիզնեսում կապված էր մարքեթինգային հաղորդակցությունների արդյունավետության տեղեկատվության սակավությունից: Նույնիսկ վերջին տարիներին, չնայած այն բանին, որ շուկայում նկատվում է մարքեթինգով և խորհրդատվություններով զբաղվող կազմակերպությունների արագ աճ, ցավոք վերջիններս ապահովում են միայն քանակական աճ:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան ձգտում է լրացնել պակաս տեղեկատվությունը, բարձրացնել տրամադրվող մաքեթինգային ծառայությունների և հետազոտությունների որակը:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան մարքեթինգային ժամանակակից գործիքների միջոցով խթանում է հայկական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:
ՄՀԱ-ի հիմնական նպատակները և խնդիրները՝ ապահովող կազմակերպության հաջողակ գործունեությունը`
- Մարքեթինգի ինստիտուտի և մարքեթինգային հաղորդակցությունների զարգացումը Հայաստանում
- Մարքեթինգային գործիքների միջոցով փոքր և միջին բիզնեսի աջակցումը Հայաստանում
- Հայկական և միջազգային կազմակերպությունների և ընկերությունների միջև գործընկերական հարաբերությունների հաստատում
- Մարքեթինգի ոլորտում ներգրավված հայկական կազմակերպությունների գործնական հարաբերությունների ակտիվացում
- Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման միջազգային ստանդարտների ներդրում Հայաստանում
- Համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ
- Հայաստանյան շուկայի տվյալների բազայի ստեղծում, որը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի տարբեր շուկաների և կազմակերպությունների մասին
- Մարքեթինգային խորհրդատվությունների բարձր մակարդակի ապահովում
- Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում
- Մարքեթինգային որակյալ և ակտուլ թրեյնինգների անցկացում
- Մարքեթինգի ոլորտում իրականացվող թրեյնինգների և վերապատրաստման ծրագրերի սերտիֆիկացում
- Հայաստանում գործող մարքեթինգի մասնագետների սերտիֆիկացում
- Մարքեթինգային կրթական ծրագրերի ստեղծում և առաջխաղացում Հայաստանի Բարձրագույն կրթական հաստատություններում
Վերը թվարկված նպատակներին հասնելուն նպատում է հետևյալ սկզբունքներով առաջնորդվելը՝
- Տրամադրվող տեղեկատվության որակը
- Տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը
- Աշխատանքի օպերատիվությունը
- Աշխատանքի կատարման պրոֆեսիոնալ և կրեատիվ մոտեցումը
- Հաճախորդի հետաքրքրությունների հանդեպ ուշադրությունը
- Յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցումը
- Տրամադրվող բոլոր ծառայությունների բարձր որակը
- Կազմակերպության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին՝ մշտապես պատասխանելով իր գործունեույթան արդյունքների և որակի համար:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հիմնել է Արամ Նավասարդյանը այլ մարքեթինգի մասնագետների հետ միասին, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում:
Շնորհիվ իրենց նախաձեռնության 2002 թվականին ստեղծվեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մարքեթինգի ինստիտուտը և մարքեթինգային հաղորդակցությունները Հայաստանում:
ՄՀԱ-ի կանոնադրությունը
Ասոցիացիայի ամբողջ գործունեությունը իրականացվում է համապատասխան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի Կանոնադրության:
Հետազոտական և խորհրդտավական բաժին
Տրամադրում է մարքեթինգային խորհրդատվություններ, իրականացնում է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտություններ, մշակում է բիզնես պլաներ, մարքեթինգային քաղաքականություն և փնտրում գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում:
Այս բաժինը նպաստում է նախագծերի իրականացմանը՝ մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների, գործարանների, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում գործող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների և նախարարությունների համար:
Հրատարակչական բաժին
Այս բաժնի գործունեության մեջ է մտնում տեղեկատվական կատալոգների՝ «Հայաստանի Արտահանման Կատալոգ», «Անդրկովկասի Արտահանման Կատալոգ» հրատարակչությունը, գիտական և հետազոտական աշխատանքների, տարատեսակ գովազդային նյութերի, տեղեկատվական թռուցիկների հրատարակչություն:
Բաժինը իրականացնում է գովազդա-տեղեկատվական գրականության թողարկում, Հայաստանում գործող կազմակերպությունների տվյալների բազայի, Հայաստանում գործող կազմակերպությունների բիզնես տեղեկատու, որոնց շնորհիվ լուսաբանվում է Հայաստանի արտահանման պոտենցիալը:
Ինչպես նաև այս բաժինը պատրաստում է տեղեկատվական web-ռեսուրսներ, տեղեկատվական նյութեր արտասահմանյան ցուցահանդեսների և տոնավաճառների մասին՝ ուղված բիզնեսի վարման մշակույթի զարգացմանը:
Հրատարակչական բաժինը հանդիսանում է Ասոցիացիայի տեղեկատվական խոսափողը: Վերը նշվածներից բացի աս բաժինը իրականացնում է վավերագրական ֆիլմերի նկարահանում («Արաքս գետի ափին» վավերագրական ֆիլմ):
Կրթական ծրագրերի բաժին
Այս բաժինը պատասխանատու է մարքեթինգի ոլորտի մասնագետների համար թրեյնինգներ անցկացնելուն: 2002 թվականինց ի վեր Ասոցիացիան անցկացնում է կարճաժամկետ թրեյնինգներ և հատուկ ծրագրեր, իսկ 2007 թվականից ի վեր սկսեց համագործակցել Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի հետ, ինչի շնորհիվ Հայաստանում հասանելի դարձավ NIMA թրեյնինգային ծրագիրը: 2008 թվականին այս բաժինը սկսեց համագործակցել WIFI Ավստրիական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակներում տեղացի մասնագետներին հասանելի դարձավ մարքեթինգի, կառավարման, ֆինանսների և լոգիստիկայի ծրագրերը. ծրագրի շրջանակներում ներառված են նաև ենթախմբեր շինարարության և էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների համար:
Բացի այդ, Ասոցիացիան իրականացնում է նաև կորպորատիվ թրեյնինգներ տարբեր կազմակերպությունների համար, կարճաժամկետ դասընթացներ, քոուչինգ և մարքեթինգի մասնագետների վերապատրաստում:
Զարգացման բաժին
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կարևորագույն բաժիններից է զարգացման բաժինը, որը իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ուղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Այս բաժնի աշխատանքը առավել կարևոր է, քանի որ նրա շնորհիվ է որ հնարավոր է դառնում ներկայացնել Հայաստանը որպես արդյունավետ և շահավետ բիզնես գործընկեր: Բացի այդ, այս բաժնի աշխատանքի շնորհիվ է բացահայտվում Հայաստանի զարգացմանը խոչընդոտող արդիական խնդիրները և իրականացվում ծրագրեր՝ ուղված ընթացիք իրավիճակի բարելավմանը:
Ասոցիացիան զբաղվում է հակակոռուպցիոն նախագծերով, տեղեկատվության հասանելիության նախագծերով, ժողովրդավարության, կրթության, անվտանգության, էներգետիկայի և այլ հարցերով:
Զարգացման բաժնի ամենաարդյունավետ նախագծերից է «Հայաստանի Արտահանման Կատալոգ»-ը, որն ուղված է խթանելու հայկական արտահանումը: Իր գոյության բոլոր տարիներին նախագիծը գրանցել է դրական դինամիկա (ներգրավված կազմակերպությունների թվի աճ, տպաքանակների աճ, կատալոգների տպագիր տարբերակների տարածումը ավելի շատ երկրներում, պահանջարկի ավելացում), ինչը 2007-2008 թ-ին դարձավ նոր նախագծի՝ «Անդրկովկասի Արտահանման Կատալոգ» նախագծի իրականացման հիմք:
Տեղեկատվության և հաղորդակցության բաժին
Այս բաժինը զբաղվում է տարատեսակ PR և գովազդային արշավների, պրեզենտացիաների, ցուցահանդեսների կազմակերպմամբ և իրականացմամբ՝ ուղված այս կամ այն կազմակերպության ապրանքի կամ ծառայության առաջխաղացմանը:
Տեղեկատվության և հաղորդակցության բաժնի միջոցով կազմակերպվում և իրականացվում են թեմատիկ կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի ասուլիսներ և նմանատիպ միջոցառումներ: Բացի այդ, այս բաժինը զբաղվում է նախագծերի գաղափարների մշակմամբ՝ ուղված այս կամ այն ապրաքնի կամ ծառայության առաջխաղացմանը:
Այս բաժինը արդեն իսկ իրականացրել է ավելի քան 40 նմանատիպ միջոցառումներ:
ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2023 թ. գործունեության մասին
ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2022 թ. գործունեության մասին
ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2021 թ. գործունեության մասին