Արդյունավետ ներկայացման հմտություններ

Արդյունավետ ներկայացման հմտություններ

Արդյունավետ ներկայացման հմտություններ

Ինքնաներկայացումը ժամանակակից բիզնեսում առաջնային դեր է խաղում հանրային ներկայացման ժամանակ:  Ձեր և ձեր ապրանքի (կազմակերպության) մասին դրական տպավորության ստեղծումը՝ ահա արդյունավետ ներկայացման գլխավոր նպատակը: Հանրային ելույթը ենթադրում է ապրանքի կամ անձի ներկայացման որոշակի օրենքների իմացություն: Պետք է իմանալ և վստահորեն տիրապետել նյութի մատուցման արդյունավետ գործիքներին հանրային ելույթներում հաջողության հասնելու համար:

Արդյունավետ ներկայացման  այս դասընթացը նախատեսված է կազմակերպության այն ներկայացուցիչների համար, որոնք հաճախ են շփվում հաճախորդների հետ, հանդիսանում են վաճառքի բաժնի աշխատակիցներ, ինչպես նաև հաճախ ելույթներ են ունենում լսարանի առջև: Այն  օգտակար կլինի բոլորին, ովքեր հետաքրքրված են անձնական աճի և իրենց, որպես հմուտ հռետորի, զարգացմամբ, ով կարող է աշխատել լսարանի հետ և հասնել սեփական նպատակներին:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան վերանայել/նախագծել իրենց ապագա ներկայացումները և մշակել իրենց ներկայացման հմտություների հետագա զարգացման անհատական զարգացման պլանը:

Դասընթացի նպատակն է.
  • Որոշել հաջող ներկայացման հիմնական բաղադրիչները
  • Սովորել նախագծել ներկայացումը՝ համապատասխան դրված նպատակների
  • Ծանոթանալ լսարանի ուշադրությունը գրավող որոշ մոտեցումներին
  • Ոչ վերբալ (ոչ խոսքային)  հաղորդակցման կարևորության գիտակցում
  • Սովորել արդյունավետ պատասխանել լսարանի հարցերին:
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք.
  • Ճիշտ դասակարգել տեղեկատվությունը և ներառել ներկայացման մեջ
  • Ընտրել և օգտագործել համապատասխան տեսողական նյութեր
  • Պլանավորել ներկայացումը՝ համապատասխան դրված նպատակների
  • Պահել լսարանի ուշադրությունը
  • Կիրառել ոչ վերբալ հաղորդակցումը
  • Արդյունավետ աշխատել հարցերի հետ:
Ծրագրում ընդգրկված թեմաներն են՝
Դաս 1.
  • Ծանոթություն մասնակիցների հետ
  • Ինչ է արդյունավետ ներկայացումը

Ներկայացման պլանավորում

  • Նպատակի սահմանում
  • Լսարանի կարիքների բացահայտում
  • Կառուցվածքի հստակեցում (ներածություն, հիմնական մաս, ամփոփում, կամրջակներ)
  • Գործնական աշխատանք.Ներկայացման կառուցվածքի նախագծում
Դաս 2.

Արդյունավետ ներկայացման վրա ազդող գործոններ.

  • Առաջին տպավորության վրա ազդող գործոններ
  • Ոչ վերբալ (անխոսք) հաղորդակցման կարևորությունը
  • Տարածքի նպատակաուղղված օգատագործում
Դաս 3.

Գործնական աշխատանք.Ներկայացումների իրականացում և քննարկում (շարունակություն)

Տեսողական նյութեր (պատրաստում և կիրառում)

  • Աշխատանք Power Point սլայդների հետ
  • Բաժանվող նյութեր
  • Աշխատանք ֆլիպչարտի հետ
  • Գործնական աշխատանք

     

     

Նախորդ գրառում
NIMA Marketing-A թրեյնինգային ծրագիր
Հաջորդ գրառում
Հասարակայնության հետ կապեր
Բրենդինգ, դիզայն և վեբ դիզայն
Ընտրացանկ