Հասարակայնության հետ կապեր

Հասարակայնության հետ կապեր

Դասընթացի տևողությունը`   3 oր (2 ժ/օր)

  • մինի-դասախոսություն,տեսական նյութի,հիմունքների ներկայացում -30րոպե
  • օրինակների վերլուծություն -15 րոպե
  • քննարկում, կարծիքների փոխանակում -20 րոպե
  • գործնական առաջադրանք, դերային խաղ -40 րոպե
  • եզրափակում, մեկնաբանություն -15 րոպե

Դասընթացի նկարագրությունը`

PR-ը` Հասարակայնության հետ կապեր հասկացությունը դասվում է ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացությունների շարքին: Ժամանակակից հասարակություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները հեռանկարային են և վայելում են մեծ պահանջարկ: PR-մասնագետների կարիքն են զգում ինչպես ՀՀ պետական կառույցները, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները:

«Հասարակայնության հետ կապեր» դասընթացի նպատակն է ծանոթացնել ունկնդիրներին Հասարակայնության հետ կապերի հիմունքներին` հիմնական հասկացությունների, հեղինակության/ռեպուտացիայի ամրապնդման, բարենպաստ իմիջի ձևավորման, հասարակական կարծաքի վրա ազդեցության հիմնական գործիքների և տեխնիկաների հետ, արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների հետ բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորման հիմքերին, PR մասնագետների գործունեության ոլորտների հետ:

Տվյալ դասընթացի ընթացքում մասնակիցներին կմատուցվի բովանդակալի նյութ դասախոսությունների տեսքով (բոլոր նյութերը կտրամադրվեն), կքննարկվեն հետաքրքիր և ուսանելի օրինակներ հայաստանյան և միջազգային փորձից, կներկայացվի հարուստ գրականության ցանկ, որը կվերաբերի քննարկվելիք խնդիրներին:

Դասընթացը նախատեսված է`

PR և գովազդի ոլորտների մասնագետների, մամուլի գործակալությունների աշխատակիցների, մամուլի քարտուղարների, մարքետինգային հաղորդակցություներով զբաղվող մասնագետների և նշված թեմատիկայով հետաքրքված յուրաքանչյուրի համար:

Դասընթացի ավարտին ունկնդիրները`
  • կտիրապետեն PR հիմնական հասկացություններին,
  • կկարողանան մշակել PR նախագիծ,
  • ծանոթ կլինեն PR ակցիաների` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքներին,
  • կկարողանան համագործակցել ԶԼՄ-ների հետ
  • կկարողանան հանդես գալ և աշխատել որպես PR մասնագետ Հայաստանի տարբեր կոմերցիոն կազմակերպություններում
Գործնական առաջադրանքի էությունը`

Դասընթացի մասնակիցներին տրվում է առաջադրանք-դերային խաղ, որի նպատակն է գործնականում փորձարկել տվյալ դասի ընթացքում ստացած գիտելիքները:

Առաջարկվող դերային խաղը ծավալվում է համաձայն մշակված ընդհանուր ռազմավարության և ունի շարունակական բնույթ` դասընթացի յուրաքանչյուր օր մասնակիցները` հիմնվելով նախորդ դասին ստացած գիտելիքների և հմտությունների վրա, զարգացնում են խաղը նոր հանձնարարության համաձայն:

Դաս 1.
  • Ներկայացում, ծանոթացում
  • Հասարակայնության հետ կապերի (PR) էությունը, նկարագիրը, նպատակները և խնդիրները:
  • PR-ստորաբաժանման, PR-մասնագետի տեղը և դերը կազմակերպության կառուցվածքում:
  • PR-մասնագիտական էթիկան և հնարավոր խնդիրները:
  • Տեսակները և առանձնահատկությունները:
  • Հաղորդակցություն և դրա տեսակները, տարրերը, մոդլները:
  • PR – ի հետ առնչվող մասնագիտությունների դասակարգումըPR և գովազդ, PR և քարոզչություն, PR և մարքետինգ
  • PR-ի բարոյական խնդիրները
  • PR-ի ոլորտները` PR, GR, IR, MR
  • Հակաճգնաժամային PR
Գործնական առաջադրանք`
  1. Քննարկել PR մասնագետի առջև կանգնած էթիկական խնդիրները PR տարբեր մակարդակներում
  2. Մասնակիցներին հանձնարարվում է բաժանվել խմբերի` կազմակերպությունների, ընտրել կազմակերպության անունը, պրոֆիլը, գործունեության ոլորտը, այն գաղափարը (ապրանքը, խնդիրը, նորամուծությունը) որի PR-արշավը նախատեսվում է իրականացնել: Տալ գաղափարի ամփոփիչ նկարագրությունը: Նկարագրել շուկան, առանձնահատկությունները, հիմնական մրցակիցներին, որոնք շուկայում են նմանատիպ ապրանքատեսակով;
Դաս 2.
  • Հասարակայնության հասկացությունը PR-ում: Ներքին և արտաքին, լատենտ և ակտիվ հասարակայնություններ: Թիրախային լսարանների տիպաբանումը:
  • Կազմակերպության և իր հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցություն` RACE համակարգի էությունը
  • Կազմակերպության իմիջ, իմիջի տեսակները: Կազմակերպության իմիջի ձևավորման առանձնահատկությունները: Իմիջի բարելավմանը ուղղված միջոցառումներ:
  • Հասարակայնության հետ կապերը մարքեթինգային հաղորդակցման համակարգում: PR և մենեջմենթ, PR և մարքեթինգ, PR և Promotion, PR և Publicity, PR և գովազդ (Advertising). նմանություններ և տարբերություններ:
  • Շուկայի հասկացությունը, շուկայի սեգմենթավորում, նիշայի հասկացությունը, շուկայում տեղաբաշխում, վերատեղաբաշխում, նոր շուկաների առանձնահատկություններ, նոր շուկաներում աշխատելու կանոններ:
  • Բրենդինգի հասկացությունը PR-ում: Բրենդի կառուցվածքը: Բրենդի անհրաժեշտ ատրիբուտները: Բրենդ և ապրանքանիշ. նմանություններ և տարբերություններ: Բրենդը որպես կարծրատիպ և առասպել: Ֆիրմայականության գաղափար և սպառողական վարք:
  • Գովազդային հաղորդակցություններ` ATL, BTL: Գովազդը ԶԼՄ-ներում. գովազդ և մեդիապլանավորում: Հեռուստագովազդ, ռադիոգովազդ, գովազդը մամուլում: Այլ գովազդակիրների առանձնահատկությունները, արդյունավետությունը:
Գործնական առաջադրանք`
  1. Քննարկել հասարակայնություն հասկացությւոնը, տարբերությունը հասարակություն հասկացությունից: Որոնք են հասարակայնության տեսակները: Ներքին և արտաքին հասարակայնություն, կորպորատիվ ներքին և արտաքին հաղորդակցություններ:
  2. Քննարկել գովազդի դերը և ազդեցությունը հասարակական կարծիքի և հասարակական գիտակցության վրա:
  3. Մասնակիցներին հանձնարարվում է մշակել իրենց կազմակերպության մարքետինգային ռազմավարությունը:
Դաս 3.
  • PR – արշավի պլանավորում: PR-արշավի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը:
  • Թիրախային լսարանի առանձնացում: Հայկական լսարանի սոցիալ-հոգեբանական դիմանկարը, առանձնահատկությունները:
  • PR-նախագծի մշակում, ներկայացում, իրականացում: Երկարատև-էվոլյուցիոն PR, կարճատև PR – ակցիաներ, հակաճգնաժամային PR:
  • Հատուկ միջոցառումներ. հիմնավորվածություն, կազմակերպման առանձնահատկություններ, արդյունավետություն:
  • PR-ակցիաների տեսակները` շնորհանդես, ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն, ցուցահանդես:
  • PR և ԶԼՄ-ներ: ԶԼՄ-ների հետ համագործակցության հիմնական սկզբունքները:
  • PR և համացանց (Internet):
  • Մարքեթինգային հետազոտություններ: Սոցիոլոգիական հետազոտությունների կիրառումը ապրանքի հեղինակության, սպառողական լսարանի, կազմակերպված միջոցառումների արդյունավետության գնահատման հետազոտման ընթացքում. ներկայացվող պահանջները, հիմնավորվածությունը և արդյունավետությունը:
Գործնական առաջադրանք`
  1. Նկարագրել ամենահիշված և սիրված գովազդները և մեկնաբանել դրանց պատրաստման հիմնական PR-սկզբունքները:
  2. Ներկայացնել մինի PR-նախագիծ, նախատեսվող PR ակցիաների մանրակրկիտ նկարագրությամբ:
Դաս 4.
  • Դասընթացի արդյունավետության գնահատում/ հարցաթերթիկային հարցում
  • Դասընթացի արդյունքները քննարկում, կարծիքների փոխանակում: Բավարարվածություն ստացած գիտելիքներով և հմտություններով: Փոփոխությունների անհրաժեշտություն, առաջարկներ:

Վկայականների շնորհում:

Նախորդ գրառում
Արդյունավետ ներկայացման հմտություններ
Հաջորդ գրառում
Հեռախոսային վաճառնքներ