ProdExpo 2020- ը Մոսկվայում (ֆոտո)

Տեղի ունեցավ PRODEXPO 2020 միջազգային խոշորագույն ցուցահանդեսը:

Հայաստանը ներկայացված էր միասնական տաղավարով, որտեղ ներկայացված էին 23 կազմակերպություններ:
(https://www.prod-expo.ru/common/img/uploaded/exhibitions/prodexpo/doc_2020/national/prodexpo_armenia_20.pdf)։

Փետրվարի 10-ից 14-ը մասնակից 23 կազմակերպություններ ունեցել են բազմաթիվ հանդիպումներ իրենց պոտենցիալ կամ ընթացիկ գործընկերի հետ, ներկայացնելով իրենց կողմից արտադրվող նոր տեսականին և բանակցելով հետագա համագործակցության վերաբերյալ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ հայկական տաղավարը իր աշխուժությամբ շահեկանորեն տարբերվում էր այլ երկրների տաղավարներից` չնայած այն հանգամանքի, որ օբյեկտիվ պատճառներով, տաղավարը ոչ այդքան ծավալում էր, քան ցանկալի կլիներ:

Մասնակից ընկերություններից մի քանիսը ցուցահանդեսի շրջանակներում արժանացան ավելի քան 20 պատվոգրերի և ոսկե շքանշանների տարբեր անվանակարգերում` բարձր պահելով հայ արտադրողի բարձր համբավը։

Մասնակցության 2-րդ և 3-րդ օրը համապատասխանաբար հայկական տաղավար այցելեցին Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վարդան Տողանյանը և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրանք իրենց բարձր գոհունակությունը հայտնեցին հայկական տաղավարի ձևավորման, ինչպես նաև ականատես եղան մեր ընկերությունների կողմից տարվող ակտիվ բանակցությունների ընթացքին։ Հատուկ ուշադրություն դարձվեց հայկական տաղավարում ներկայացված բազմազանությանը, ինչպես նաև նրանց կողմից ներկայացված առանձնահատոկ արտադրատեսակներին և տարեց տարի գրանցվող նոր հաջողություններին։

photo
Նախորդ գրառում
CPM-collection première Moscow 2020 Մոսկվայում
Հաջորդ գրառում
Collection première Moscow 2020 (ֆոտո)