Հետազոտություններ

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի ծառայություններից է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացումը՝ ներառյալ քանակական և որակական հետազոտությունները, ինչպես նաև սոցիալական և կոմերցիոն:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան իրականացնում է հետազոտություններ՝ կիրառելով մեթոդների լայն շրջանակ: Հետազոտությունների մեթոդները ընտրվում են ելնելով հետազոտությունների նպատակներից և խնդիրներից: Կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր առաջադրանքի լուծմանը, ինչի նպատակով կիրառվում է ժամանակակից մեթոդաբանությունների զինանոց: Կիրառվող մեթոդները համաձայնեցվում են հաճախորդների հետ և ադապտացվում յուրաքանչյուր ծրագրի կարիքներին համապատասխան:

Քանակական մեթոդներ

Դեմ առ դեմ հարցումներ (CAPI)

Հեռախոսային հարցումներ (CATI)

CAWI

Օմնիբուս

Մանրածախ ցանցի հետազոտություն /retail audit/

Գաղտնի գնորդ /mystery shopping/

Որակական մեթոդներ

Ֆոկուս խմբային քննարկումներ (ստանդարտ, մինի խմբեր)

Անհատական հարցազրույցներ (խորը, փորձագիտական)

Տնային այցեր

Հեռախոսային հարցազրույցներ

Մարդկային ռեսուրսներ

Ասոցիացիայում աշխատում են որակական հետազոտությունների 8 մասնագետներ և 75՝ քանակական, 45 հարցազրուցավարներ Երևանում և շուրջ 30 մարզերում (սա լավ ցուցանիշ է, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ բնակչությունը մոտ 2.900.000 է կազմում): Բոլոր մասնագետները իրենց հետազոտական գործունեության ընթացքում իրականացրել են 4-10 և ավելի ծրագրեր: Անցկացվող հետազոտությունների ամենաբարձր որակը ապահովվում է մշտական հարզրույցների վարման ստուգումների շնորհիվ: Որակի ստուգումը 20%+ իրականացվում է հեռախոսով: Բացի այդ անհրաժեշտության դեպքում իրականացվում են հարցվողների կրկնակի այցելություն: Աշխատանքները իրականացվում են ամբողջ երկրի տարածքով՝ բոլոր մարզերով և գյուղերով:

Տեխնիկական հագեցվածություն

2008 թվականից ի վեր Ասոցիացիայում գործում է CATI ստուդիան: Գրասենյակում առկա են 15 աշխատատեղեր՝ հագեցած նորագույն համակարգիչներով և արագ ինտերնետի հասանելիությամբ, առկա են 4 քաղաքային և 9 բջջային հեռախոսային գծեր: Առկա է նաև ֆոկուս խմբերի համար նախատեսված սենյակ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով և միակողմանի հայելիով:

Մինչ օրս Ասոցիացիան իրականացրել է շուրջ 300 հետազոտական ծրագրեր: Ասոցիացիայի հաճախորդներն են հանդիսանում մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային հետազոտական կենտրոններ, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գործող դեսպանատներ, ինչպես նաև պետական կառույցներ և նախարարություններ: Ասոցիացիան իրականացնում է հետազոտական ծրագրեր սննդամթերք, խմիչքներ և ծխախոտ արտադրող կազմակերպությունների, բջջային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, բուքմեյքերական ընկերությունների և այլ կազմակերպությունների համար: Գործընկերների աշխարհագրությունը ներառում է Ֆինլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան, Ավստրիա և այլն: ՄՀԱ-ն իրականացրել է նաև մի շարք հետազոտական ծրագրեր եվրոպական գրասենյակների և ԱՄՆ դեսպանատան պատվերներով:

2006 թվականից ի վեր Ասոցիացիան մասնակցում է Եվրասիական Մոնիտոր միջպետական հետազոտությունների իրականացմանը (Եվրոբարոմետրի նախատիպ): Մասնավորապես, ՄՀԱ-ի մասնագետների կողմից իրականացվել են մի շարք մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտություններ ավելի քան 20 շուկաների համար:

Նախորդ գրառում
Զբոսաշրջության զարգացում
Հաջորդ գրառում
Հրատարակչություն