Արդյունավետ ներկայացման հմտություններ
Ինքնաներկայացումը ժամանակակից բիզնեսում առաջնային դեր է խաղում հանրային ներկայացման ժամանակ: Ձեր և ձեր ապրանքի (կազմակերպության) մասին դրական տպավորության ստեղծումը՝ ահա արդյունավետ ներկայացման գլխավոր նպատակը: Հանրային ելույթը ենթադրում է ապրանքի կամ անձի ներկայացման որոշակի օրենքների իմացություն: Պետք է իմանալ և վստահորեն տիրապետել նյութի մատուցման արդյունավետ գործիքներին հանրային ելույթներում հաջողության հասնելու համար:
Արդյունավետ ներկայացման այս դասընթացը նախատեսված է կազմակերպության այն ներկայացուցիչների համար, որոնք հաճախ են շփվում հաճախորդների հետ, հանդիսանում են վաճառքի բաժնի աշխատակիցներ, ինչպես նաև հաճախ ելույթներ են ունենում լսարանի առջև: Այն օգտակար կլինի բոլորին, ովքեր հետաքրքրված են անձնական աճի և իրենց, որպես հմուտ հռետորի, զարգացմամբ, ով կարող է աշխատել լսարանի հետ և հասնել սեփական նպատակներին:
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան վերանայել/նախագծել իրենց ապագա ներկայացումները և մշակել իրենց ներկայացման հմտություների հետագա զարգացման անհատական զարգացման պլանը:
Դասընթացի նպատակն է.
- Որոշել հաջող ներկայացման հիմնական բաղադրիչները
- Սովորել նախագծել ներկայացումը՝ համապատասխան դրված նպատակների
- Ծանոթանալ լսարանի ուշադրությունը գրավող որոշ մոտեցումներին
- Ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցման կարևորության գիտակցում
- Սովորել արդյունավետ պատասխանել լսարանի հարցերին:
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք.
- Ճիշտ դասակարգել տեղեկատվությունը և ներառել ներկայացման մեջ
- Ընտրել և օգտագործել համապատասխան տեսողական նյութեր
- Պլանավորել ներկայացումը՝ համապատասխան դրված նպատակների
- Պահել լսարանի ուշադրությունը
- Կիրառել ոչ վերբալ հաղորդակցումը
- Արդյունավետ աշխատել հարցերի հետ:
Ծրագրում ընդգրկված թեմաներն են՝
Դաս 1.
- Ծանոթություն մասնակիցների հետ
- Ինչ է արդյունավետ ներկայացումը
Ներկայացման պլանավորում
- Նպատակի սահմանում
- Լսարանի կարիքների բացահայտում
- Կառուցվածքի հստակեցում (ներածություն, հիմնական մաս, ամփոփում, կամրջակներ)
- Գործնական աշխատանք.Ներկայացման կառուցվածքի նախագծում
Դաս 2.
Արդյունավետ ներկայացման վրա ազդող գործոններ.
- Առաջին տպավորության վրա ազդող գործոններ
- Ոչ վերբալ (անխոսք) հաղորդակցման կարևորությունը
- Տարածքի նպատակաուղղված օգատագործում
Դաս 3.
Գործնական աշխատանք.Ներկայացումների իրականացում և քննարկում (շարունակություն)
Տեսողական նյութեր (պատրաստում և կիրառում)
- Աշխատանք Power Point սլայդների հետ
- Բաժանվող նյութեր
- Աշխատանք ֆլիպչարտի հետ
- Գործնական աշխատանք