Մարքեթինգային խորհրդատվությունների բաժինը տրամադրում է խորհրդատվական, բիզնես պլանի մշակման և կազմակերպության մարքեթինգային քաղաքականության ծառայություններ:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի և Էմ Փի Ջի ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացված խորհրդատվություններ՝
- Բիզնեսի և մենեջմենթի խորհրդատվություն
- Արտաքին տնտեսական հարցերի խորհրդատվություն
- Կազմակերպության մրցակիցների հայտնաբերման խորհրդատվություն
- Պրեզենտացիաների կազմակերպման խորհրդատվություն
- Գովազդային արշավների կազմակերպման խորհրդատվություն
- Արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման հարցերի խորհրդատվություն
- Բիզնես պլանի մշակման խորհրդատվություն
- Գործընկերների փնտրման խորհրդատվություն
- Ապրանքների և ծառայությունների առաջխաղացման խորհրդատվություն
- Տնտեսության զարգացման հարցերով խորհրդատվություն
- Միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ ծրագրերի խորհրդատվություն
- Սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդատվություն
- Խորհրդատվական օգնություն ապրանքի իրականացման հարցում
Արդյունքում դուք և ձեր կազմակերպությունը կկարողանաք հեշտությամբ ադապտացվել ձեր բիզնեսի շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, մշակել ինքնատիպ և մաքսիմալ արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն, բարձրացնել ձեր աշխատակիցների որակավորումը և այլն:
Արդյունքի հաջողությունը երաշխավորվում է համապատասխան մասնագետներով՝ վերապատրաստված Հունաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում և այլ երկրներում: Բոլոր այս մասնագետները ունեն մարքեթինգի ոլորտում 15 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ: Մեր մասնագետներից շատերը ղեկավարել են տարբեր խորհրդատվական կազմակերպությունների մարքեթինգի բաժինները, ինչպես նաև հանդիսացել են խորհրդատուներ պետական հաստատություններում:
Մեր խորհրդատուները ունեն աշխատանքային փորձ հետևյալ կազմակերպությունների հետ՝
Eurocommission Delegation, Food Provision Project, Eurasia Foundation, OXFAM, TACIS, ProSME, SEMA, IATC, Sodeteg, IREX, INTERNEWS, ProMEDIA, US State Department ECA, World Learning, IESC Representation, ProMEDIA, CYSCA (Բոստոն), Евразийский Монитор (Մոսկվա), Билайн (Երևան, Մոսկվա), Божоле (Մոսկվա), Индептс (Մոսկվա), Квантек (Մոսկվա), Гамма (Թբիլիսի), Romir, TNC (Մոսկվա), Market Sense (Մոսկվա), Norman Russia (Մոսկվա), ACT (Թբիլիսի), ԱՄՆ դեսպանատուն, USAID, UNDP, ULTEX Market Research (Մոսկվա), NOMAND GROUP (Մոսկվա), Mico. Ink. (Սանկտ-Պետերբուրգ):