Հաշվի առնելով մարքեթինգի ոլորտի պրոֆեսիոնալ կադրերի առկայության կարևորությունը շուկայում՝ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան մշակել է սերտիֆիկացման համակարգ, որի շրջանակներում այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են մարքեթինգի ոլորտում թրեյնինգներ, կամավորության սկզբունքով կարող են անցկացնել իրենց ուսումնական ծրագրերի փորձաքննություն:
Սերտիֆիկացման տվյալների հիմքում, որը անցկացվելու է Ասոցիացիայի կողմից անվճար, Ասոցիացիան տրամադրելու է համապատասխան սերտիֆիկատներ թրեյնինգային կազմակերպությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերին:
Տվյալ սերտիֆիկացումը թույլ կտա տարբերակել կարճաժամկետ և խորը ծրագրերը, ինչպես նաև կօգնի հետագայում տվյալ թրեյնինգային կուրսերի պոտենցիալ ունկնդիրներին հեշտությամբ հայտնաբերել իրենց համար համապատասխան ծրագիրը՝ ելնելով տեսական և գործնական հմտություններից, որոնք տրամադրում են այս կամ այն ծրագիրը: Ինչպես նաև այս կամավորական սերտիֆիկացումը թույլ կտա անցկացնել ծրագրի և բովանդակության աուդիտ՝ մարքեթինգի ոլորտի նորմերին և հասկացություններին համապատասխան:
Բոլոր սերտիֆիկացված թրեյնինգային ծրագրերը, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք տրամադրում նե թրեյնինգային ծառայություններ՝սերտիիկատների և դիպլոմների տրման ավարտին կարող են կիրառել Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի լոգոն և սերտիֆիկացման համապատասխան նշանը իրենց սերտիֆիկատների և դիպլոմների օրինակների վրա: