Թրեյնինգներ

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան իրականացնում է թրեյնիգային ծրագրեր՝ սկսած 2002 թվականից: NIMA и WIFI ծրագրերից զատ Ասոցիացիան իրականացնում է մի շարք ծրագրեր մարքեթինգի, կառավարման, կորպորատիվ մշակույթի, կորպոևատիվ իրավունքի, կորպորատիվ պատասխանատվության և այլնի վերաբերյալ, որոնց մեջ պետք է առանձնացնել հետևյալները՝

Կարճատև կուրսեր

Կորպորատիվ թրեյնինգներ

Աշխատակիցների վերապատրաստում

Գործնական սեմինարներ

Վարպետաս դասեր

Քոուչինգ

Ներկա պահիս ավելի և ավելի կազմակերպություններ գործունեության տարբեր ոլորտներից գիտակցում են աշխատակիցների վերապատրաստման կարևորությունը և անհրաժետությունը, մասնավորապես, կորպորատիվ սեմինարների և թրեյնինգների միջոցով:

Ու՞մ համար են նախատեսված այս կուրսերը

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից առաջարկվող թրեյնինգները և կուրսերը նախատեսված են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել տեսական և գործնական գիտելիքները և կարողությունները: Մեր թրեյնիգները և կուրսերը իրենցից ներկայացնում են հատուկ մշակված և ադապտացված կրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից բոլոր չափանիշներին և շուկայի պահանջներին:

Թրեյնինգների նպատակը

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան, իրականացնելով հետևյալ ծրագրերը, ձգտում է օգնել հայկական ձեռնարկություններին արդյունավետ կերպով գործունեություն ծավալել, շուկայում զբաղեցնել առաջատար դիրքեր, համապատասխանել բիզնեսի վարման եվրոպական մակարդակին, ինչպես նաև հասնել յուրաքանչյուր աշխատակցի արդյունավետության բարձրացմանը՝ տնտեսական բարձր արդյունքներ հասնելու համար:

Մենք կարող ենք օգնել ձեզ բարձրացնել ձեր կազմակերպության արդյունավետությունը հատուկ մշակված թրեյնիգների, սեմինարների, կարճաժամկերտ մասնագիտական կուրսերի, քոուչինգի և այլ թրեյնինգային ծրագրեի միջոցով:

Բացի այդ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան մշակում է անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները և թրեյնինգից ակնկալվող սպասելիքները:
Նախորդ գրառում
Զարգացման ծրագրեր
Հաջորդ գրառում
Սերտիֆիկացում