Հրատարակչություն

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հրատարակչական բաժինը բավականին ակտիվ կերպով զբաղվում է հրատարակչական գործունեությամբ: Այս գործունեության շրջանակներում Ասոցիացիայի կողմից պատրաստվել և հրատարակվել են մի շարք տպագիր և էլեկտրոնային կատալոգներ, բրոշուրներ, թռուցիկներ, վավերագրական ֆիլմեր: Հատկանշական նախագծերի շարքում կարելի է առանձնացնել հետևյալները՝

Հայատանի Արտահանման Կատալոգ

Հայաստանի Արտահանման Կատալոգի (www. aec. am)  և Անդրկովկասի Արտահանման Կատալոգի պատրաստում և տպագրություն  (www.scecatalog.org)

Հայաստանի Արտահանման Կատալոգը հանդիսանում է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հատկանշական նախագծերից մեկը: Նախագծի կոնցեպցիան մշակել է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

Կատալոգի հրատարակչական աշխատանքները սկսվել են 2002 թվականին: Պիլոտային նախագծի տպագիր օրինակների  քանակը կազմեց 1400՝ պլանավորված 100-ի փոխարեն: Պիլոտային նախագծի (2002 թ.) հրատարակչությունը իրականացվեց CYSCA (Cambridge Yerevan Sister City Association) տեխնիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ և ԱՄՆ պետական դեպարտամնետի ֆինանսական աջակցության շնորհիվ: 2003-2004 թվականին, հաշվի առնելով  արտահանման վերաբերյալ տեղեկատվության պահանջը և պիլոտային կատալոգի բարձր պահանջարկը, ստեղծվեց 2 նախագիծը՝ «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2003-2004»՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով Եվրասիա Ֆոնդի աջակցությամբ:Նախագծի շրջանակներում պլանավորված 2000 տպագիր և 1000 CD-տարբերակների փոխարեն տպագրվեց 3000 տպագիր և 4000 CD (2000 անգլերեն և 2000 ռուսերեն) տարբերակներ: Ստեղծվել էր նաև կատալոգի օն-լայն տարբերակը: Հետագայում՝ ստեղծվեցին «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2005-2006», «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2008», «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2015-2016», «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2017-2018»:

Տարածաշրջանային փորձ

Հաշվի առնելով երկրի արտահանման պոտենցիալը ներկայացնող ինքնատիպ ձևաչափը և արդյունավետությունը՝ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան  Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի (Eurasia Partnership Foundation (EPF)) աջակցությամբ 2007 թվականին իրականացրեց  «Անդրկովկասի Արտահանման Կատալոգ» տարածաշրջանային նախագիծը: Այս նախագծում Հայաստանից բացի մասնակցություն ունեցան Վրաստանը և Ադրբեջանը (նախագծի մանրամասները՝ www.scecatalog.org կայքում): Թողարկվեց 6000 օրինակ կատալոգի տպագիր տարբերակ (2000-ական յուրաքանչյուր երկրում) և 6000 CD տարբերակ (2000-ական յուրաքանչյուր երկրում): Ստեղծվեց նաև տարածաշրջանային կաքը՝ www.scecatalog.օrg , ուր տեղադրվեց կատալոգի օն-լայն տարբերակը:

Կատալոգների դիզայնով զբաղվել են՝
  • Դիզայներ Դավիթ Ներսիսյան- Հայաստանի Արտահանման Կատալոգ 2002
  • PrintInfo կազմակերպություն- Հայաստանի Արտահանման Կատալոգ 2003/2004, 2005/2006, 2007/2008
  • Դիզայներ Ալեքսանդր Գլազունով- Հայաստանի Արտահանման Կատալոգ 2015/2016, 2017/2018

“Արաքսի ափին” վավերագրական ֆիլմ

“Արաքսի ափին” վավերագրական ֆիլմը հանդիսանում է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի ամենահետաքրքիր նախագծերից մեկը՝ իրականացված Թուրք-Հայկական Բիզնես Զարգացման Խորհուրդի հետ համատեղ (Turkish-Armenian Business Development Council): Այս երկարատև նախագիծը իրականացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Անկարայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:  Ֆիլմի աշխատանքները տարվել են շուրջ մեկ ու կես տարի՝ 2008 թ.-ի փետրվարից մինչև 2009 թ.-ի օգոստոս: Ֆիլմի ժանրը հեղինակները սահմանում են որպես էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմ՝ խաղարկային կինոյի տարրերով: Ֆիլմի ռեժիսյորն է Գևորգ Նազարյանը:

Արաքս գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետն է: Գետը անցնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանով: Արաքսը ունի իր պատմությունը, ինչպես և երկու կողմերում ապրող բնակիչները: Ֆիլմի նպատակը դարձավ լուսաբանել երկու սահմանամերձ տարածքներում ապրող մարդկանց կյանքը, նրանց խնդիրները և ուրախությունները: Ֆիլմի ստողծողները նպատակ դարձրեցին հետևել ազգերի միջև կապերի զարգացումը, փորձել հասկանել թե ինչ է նրանց համար նշանակում Արաքս գետը:

Երևանում ֆիլմի պրեմյերան տեղի ունեցավ 2009 թվականի նոյեմբերի 10-ին, Թուրքիայում՝ դեկտեմբերի 10-12-ին: Ֆիլմի ռեժիսյորի՝ Գևորգ Նազարյանի խոսքով ֆիլմը պատմում է Արաքսի երկու ափերին ապրող մարդկանց կյանքի մասին:

«Ես ստացա մեծ հաճույք՝ տեսնելով Արաքսի ափերին հայկական եկեղեցիների, խաչքարերի, մշակույթի հետքերը: Շատ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ տեսածով»:

Ֆիլմի սյուժետը կայանում է հետևյալում. Թուրք ինժեներները պատրաստվում են կառուցել ջրամբար Արաքսի ափին և այդ հարցով դիմում են հայկական կողմին: Թուրք ինժեներ Արասի և Հայ ինժեներ Թամարի միջև ստեղծվում է ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը փորձում է ավելի լավ ճանաչել Արաքսի հակառակ կողմում գտնվող երկիրը:

Ֆիլմի նկարահանումները անցնում էին մի քանի փուլերով: Նկարվեցին դրվագներ և՛ Թուրքիայում և՛ Հայաստանում: Առաջին երկու ուղևորությունների շրջանակներում հայկական նկարահանման խումբը այցելեց երկու գյուղեր՝ Երվանդաշատը և Խարկովը:  Ընդհանուր առմամբ այսպիսի ուղևորություններ պլանավորված էին շուրջ 10-ը՝ 2008 թ.-ի օգոստոսից սեպտմեբեր հատվածում: Նկարահանման վայրերից առավել հատկանշական են Խոր Վիրապը և Մարգարի կամուրջը, որը կապում է Հայաստանը Թուրքիայի հետ: Հետագայում նմանատիպ նկարահանումները սկսվեցին Թուրքիայում: Ֆիլմի այս դրվագները պատվում էին  գետի ափին գտնվող սահմանամերձ թուրքական տարածքների մասին: Ավելի ուշ, հայ և թուրք գործընկերների նկարահանած դրվագները միացվեցին մեկ ֆիլմի շուրջ, որը թարգմանվեց երեք լեզուներով՝ հայերեն, թուրքերեն, անգլերեն: Այս ֆիլմը դարձավ առաջին փորձերից  մեկը սկսելու հայկական և թուրքական կողմերի միջև մշակութային փոխազդեցությունը:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ՝ Արամ Նավասարդյանի  խոսքերով ֆիլմի նպատակն էր այժմյան Թուրքիային ցույց տալ այժմյան Հայաստանը և հակառակը: Ֆիլմում բարձրաձայնվում են մի շարք արդիական հարցեր կապված ինչպես էկոլոգիայի, այնպես էլ հայ-թուրքական սահմանի բացման հետ: Հանդիսատեսի հետ իրենց կարծիքով են կիսվում երկու երկրների քաղաքներում և սահմանամերձ գյուղերում ապրող սովորական բնակիչներ:

Ֆիլմի ցուցադրման ժամանակ ներկա էր Թուրք-Հայկական Բիզնես Զարգացման Խորհուրդի համանախագահ Սերդար Դինլերը: Վերջինս իր գոհունակությունը հայտեց դահլիճում հավաքված հանդիսատեսի քանակի վերաբերյալ և միևնույն ժամանակ իր մտահոգությունը հայտեց Թուրքիայում կայանալիք ցուցադրության վերաբերյալ: Ֆիլմի դիտումից հետո դահլիճում հնչեցին հակասական կարծիքներ: Ներկաներից ոմանք շնորհակալություն հայտնեցին ֆիլմի ստեղծողներին արված աշխատանքի և երկու երկների միջև բարենպաստ հարաբերությունների ստեղծման պայմանների համար: Մյուս մասը քննադատորեն մոտեցավ ֆիլմի ստեղծմանը:

Բոլոր դեպքերում, ֆիլմը հանդիսացավ համատեղ գործունեություն՝ ուղված հայկական և թուրքական հասարակության միջև մշակութային և գործնական կապերի բարելավմանը:

Նայել, Տեսնել, Մտածել

/Look, See, Think/

Այս նախագիծը նախաձեռնվել և իրականացվել է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից: Նախագծի գործընկերն էր Թուրքիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կենտրոնը (CSR TURKEY – //csrturkey.org):

Նախագծի նպատակն էր սև ու սպիտակ լուսանկարների միջոցով ցույց տալ Երևանը և Ստամբուլը: Նախագծի շրջանակներում Հայաստանի լուսանկարիչ Գոռ Կրոյանը ացելեց Ստամբուլը և 3 օրերի ընթացքում լուսանկարեց մարդկանց ամենօրյա կյանքը. այցելեց շուկաները, սրճարանները, բակերը և համալսարանները: Նույն կերպով Ստամբուլի լուսանկարիչ Էմիրջան Կուրկուտը այցելեց Երևանը և փորձեց ներկայացնել Երևանի և Երևանցիների աուրան և խարիզմատիկությունը լուսանկարների միջոցով:

Նախագծի միտքն էր պատրաստել և թողարկել լուսանկարների միքս՝ ցույց տալու թե որքան տարբեր և միևնույն ժամանակ որքան մոտիկ ենք: Նախագիծը ստացվեց բավականին հետաքրքիր: Շատերը նշում էին, որ  հաճախ շփոթում են և չեն հասկանում թե լուսանկարը արվել է Երևանում թե Ստամբուլում:

Նախագծի շրջանակներում անցկացվեցին 2 ցուցահանդեսներ՝ մեկը Երևանում, մյուսը՝ Ստամբուլում: Ինչպես նաև հրատարակվեց 500 թռուցիկներ:

Հարկ է նշել, որ նախագիծը ֆինանսավորվել է Black Sea Trust, a project of the German Marshall Fund-ի կողմից:

Նախորդ գրառում
Հետազոտություններ
Հաջորդ գրառում
Խորհրդատվություն