The Best Armenian Brands
1+
տարի
5000+
հարցումների մասնակից
20+
նոմինացիա
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հիմնվել է 2002 թվականին մարքեթինգի մի խումբ մասնագետների կողմից՝ Հայաստանում մարքեթինգի ոլորտի զարգացման նպատակով (www.ama.am):

Ասոցիացիան իրականացնում է հետազոտական, կրթական և խորհրդատվական ոլորտներում նախագծեր և յուրաքանչյուր տարի համալրում է այդ նախագծերի շարքը նոր ծրագրերով։

Հիմնվելով հասարակական կարծիքի վրա՝ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2013 թվականից ի վեր հայկական շուկայի լավագույն ընկերություններին հանձնում է պատվոգրեր և մրցանակներ։
Այս տարի՝ 2020 թվականին, հաշվի առնելով COVID-19-ի ընթացքում հայկական ընկերությունների կատարած անձնուրաց աշխատանքը, որոշում է կայացվել «The Best Armenian Brand»-ը անցկացնել տոնական մթնոլորտում մրցանակաբաշխության տեսքով ։

«The Best Armenian Brand 2020» մրցանակաբաշխության նպատակն է կարևորել հայկական ընկերությունների ապրանքների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։ Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ կհանձնվեն ավելի քան 35 ոլորտներում առաջատար ընկերություններին։

The Best Armenian Brands
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան մրցանակաբաշխության հիմք է ընդունում Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի հետազոտական ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքները (www.gallup.am):
Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցումների մեթոդով, ընտրանքը ներկայացուցչական է ըստ տարիքի, սեռի և բնակության վայրի: Ընտրանքի ծավալը կազմել է 1000, հարցման ժամանակահատվածը 2020թ. սեպտեմբեր:
The Best Armenian Brands
Меню