NIMA Marketing-A թրեյնինգային ծրագիր

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան «Սենսեյ» Մարքեթինգի Ակադեմիայի հետ համատեղ էքսկլյուզիվ կերպով ներկայացնում է Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի մարքեթինգի ուսուցման միջազգային որակավորման ծրագիրը

Ի՞նչ է NIMA-ն

Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտը (NIMA) հանդիսանում է մարքեթինգի մասնագետների եվրոպական ասոցիացիա, որի անդամ են շուրջ 3000-ից ավելի մասնագետներ: 2016 թ-ին NIMA-ն տոնեց իր 50 ամյակը:

Հայաստանում NIMA-ն գործում է 10 տարուց ավելի՝ այս ընթացքում հասցնելով պատրաստել ավելի քան 300 մասնագետներ:

NIMA-ն հանդիսանում է Եվրոպայի Մարքեթինգի Կոնֆեդերացիայի  EMC (European Marketing Confederation) անդամ, որի կազմում են 250.000-ից ավելի մասնագետներ:

Ասոցիացիայի կողմից անցկացվող քննությունները հավատարմագրված են  EQF (European Qualifications Framework)-ի կողմից, ինչի շնորհիվ NIMA/EMC դիպլոմները, հանդիսանում են փաստաթղթեր՝ հավաստող մարքեթինգի մասնագետի որակավորումը համաձայն Եվրոմիության միասնական ատեստացիոն համակարգի:

NIMA Marketing-A ընտրում են՝

  • Մենեջերներ՝ մինչև 1 տարվա աշխատանքային փորձով
  • PR և գովազդի մենեջերներ
  • ԲՈՒՀ-երի շրջանավարտներ
  • Փոքր բիզնեսի սեփականատերեր, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերեր
  • Սկսնակ մարքեթինգի մասնագետներ
  • Վաճառքի մենեջերներ, կոնտենտ մենեջերներ և քոփիրայթերներ
  • Բրենդ մենեջերների օգնականներ և ինտերնետ մարքեթոլոգներ

NIMA Marketing-A-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունները

  • Ինքնուրույն անցկացնել մինի մարքեթինգային հետազոտություններ
  • Պլանավորել և կառավարել գովազդային արշավներ և այլ մարքեթինգային գործունեություններ
  • Վերլուծել ընթացիք իրավիճակը և կիրառել ակտուալ մարքեթինգային ստրատեգիաներ
  • Հաճախորդներ ներգրավմանը ուղված միջոցառումների կազմակերպում
  • Սահմանել հիմնական մրցակիցներին և իր կազմակերպության առավելությունները
  • Մշակել մարքեթինգային պլան
  • Ապրանքների և/կամ ծառայությունների համար սահմանել շուկան
  • Կանխատեսել հաճախորդների պահվածք

Գրանցում

Մեկնարկների գրաֆիկ

Թրեյնինգը իրականացվում է տարին 2 անգամ: Թրեյնինգների սկիզբը և ավարտը կախված է Միասնական Եվրոպական քննության ամսաթվից

Տեղերի առկայություն

Խմբում մասնակիցների տեղերը սահմանափակ են

Տևողությունը

Ուսուցման տևողությունը կազմում է 3-4 ամիս

Քննություններ

Միասնական եվրոպական քննությունը նշանակվում է Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի կողմից

Նախորդ գրառում
Մարքեթինգային քաղաքականություն
Հաջորդ գրառում
Արդյունավետ ներկայացման հմտություններ