«Սենսեյ» Մարքեթինգի Ակադեմիան հայտարարում է «80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագրի հավաքագրումը:
«80 ժամ մարքեթինգի շուրջ» թրեյնինգային ծրագիրը իրենից ներկայացնում է ինտերակտիվ դասընթացներ, որի ավարտին թրեյնինգի մասնակիցները կտիրապետեն ոչ միայն տեսական գիտելիքների, այլև մարքեթինգային գործունեության և ծրագրերի պլանավորման ու իրագործման գործնական հմտությունների, կուսումնասիրեն հաջողակ բիզնես օրինակներ, ինչպես նաև կստանան խորհրդատվություն ոլորտի առաջատար մասնագետներից:
Թրեյնինգային ծրագրի շրջանակներում սպասվում են հյուր խոսնակներ, ինչպես նաև այցելություններ տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններ և գործարաններ:
Այս ամենը թույլ կտա մասնակիցներին տեսական գիտելիքներից զատ ստանալ նաև գործնական գիտելիքներ և խորհուրդներ ոլորտի առաջատար մասնագետներից, ինչպես նաև ծանոթանալ կազմակերպություններում մարքեթինգի և արտադրության բաժինների աշխատանքների կազմակերպմանը գործնականում:
Թրեյնինգի մեկնարկը՝ ապրիլի 15
Տևողությունը՝ 2 ամիս ( 80 ժամ)