ՄԿՈՒ 2018 համաժողով

Նոյեմբերի 28- ին և 29-ին տեղի ունեցավ «Հմտություններ բիզնեսի համար և բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) միջազգային համաժողովը:

Համաժողովը իրականացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳԱՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում:

Համաժողովը նպատակ ուներ ամրապնդել ՄԿՈւ գործընկերների միջև համագործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում, ներկայացնել ոլորտային նորարարությունները, խթանել առանցքային թեմաների վերաբերյալ երկխոսությունները, ներկայացնել ՄԿՈւ զարգացման համար հնարավոր տարբերակները:

Նախորդ գրառում
ՄՀԱ-ն Բեռլինում մասնակցել է “ESOMAR Congress 2018”
Հաջորդ գրառում
2 May #CelebrateMR