Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա

We hear the heartbeat of the market.

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է մի խումբ մարքեթինգի մասնագետների կողմից 2002 թվականին: Այս ժամանակահատվածում կազմակերպության հիմնական գործունեությունը կայանում էր որակական և քանակական հետազոտությունների, ինչպես նաև մարքեթինգային խորհրդատվության իրականացումը: 15 տարի հաջողությամբ գործունեություն ծավալելով այս ոլորտում՝ ասոցիացիայի կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակը ընդլայնվել է:

Ասոցիացիայի ստեղծման նախապայման է հանդիսացել մարքեթինգի ինստիտուտի և հաղորդակցություների զարգացումը Հայաստանում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի աջակցումը մարքեթինգային գործիքների միջոցով:

2002 թվականին Հայաստանի մարքեթինգային շուկան գտվում էր զարգացման սկզբնական փուլում, ինչի արդյունքում մարքեթինգը կիրառվում էր միայն 10-15 % կազմակերպություններում: Վերջիններս կիրառում էին արդեն իսկ հնացած մարքեթինգային մեթոդները: Չնայած այն փաստին, որ շուկայում նկատվում էր կազմակերպությունների թվի մեծ աճ, քիչ թվով կազմակերպություններն էին ընկալում մարքեթինգի կարևորությունը և օգուտը: Այդ իսկ պատճառով ՄՀԱ-ի առաջնային խնդիրներից էր  դարձել գործարարների շրջանակներում բարձրացնել մարքեթինգի արդիականության և կարևորության ընկալումը:

Ներկա պահին իրավիճակը համեմատաբար բարելավվել է և շուկայում հայտնվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք տրամադրում են որակյալ ծառայություններ մարքեթինգի ոլորտում: Այս կազմակրեպություններից են ինչպես հետազոտությամբ և խորհրդատվությամբ զբաղվողները, այնպես էլ բրենդինգի, գովազդի և նմանատիպ ծառայություններ առաջարկողները:

Ասոցիացիայի անդամ են հանդիսանում մարքեթինգի մասնագետներ, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում: 2002-2017 թթ. Ասոցիացիայի փորձագետների կողմից իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց շարքում են «Հայաստանի Արտահանման Կատալոգ» -ը (իրականացվում է 2002 թվականից), աշխարհահռչակ Փիլիպ Կոտլերի թրեյնինգային ծրագրերը, տեղական և համաշխարհային կազմակերպությունների համար իրականացված հետազոտական և խորհրդատվական նախագծերը:

Ասոցիացիայի կողմից իրականացվել են արդեն իսկ 400 հետազոտական և խորհրդատվական ծրագրեր, ինչպես նաև մի շարք զարգացման ծրագրեր:

Հիմնադրման օրից Ասոցիացիան նախաձեռնում և անցկացնում է տարատեսակ թրեյնինգային ծրագրեր՝ նախատեսված զարգացնելու հայկական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական տեսական և գործնական հմտությունները:

Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) և Նիդերլանդների կրթական և թրեյնինգային կենտրոնի (ETCN) համագործակցության շրջանակներում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան դարձավ ETCN-ի պաշտոնական գործընկերը և ստացավ իրավունք անցկացնելու թրեյնիգյաին ծրագրեր՝ հավատարմագրված Եվրոպայի Մարքեթինգի Կոնֆեդերացիայի և Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի կողմից:
2008 թվականին հայտարարվեց Հայաստանյան ձեռնարկատերերի և կառավարիչների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որն իր մեջ ներառում էր ուղևորություն դեպի Ավստրիա: Գործուղման տևողությունը 6 օր, որը ներառում էր հայտնի կազմակերպությունների գործարանների այցելություն, գործնական հանդիպումներ պոտենցիալ ավստրիացի գործընկերների հետ Ավստրիայի մի քանի քաղաքներում, որոնցից են Վիեննան, Գրացը, Զալցբուրգը:
Իր գործունեության ընթացքում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան նվաճել է զգալի բարձունքներ և ունեցել է շոշափելի ներդրում մարքեթինգի զարգացման և Հայաստանում բիզնես մշակույթի կատարելագործման մեջ:

Մարքեթինգի ինստիտուտի և մարքեթինգային հաղորդակցությունների զարգացում, մարքեթինգի կարևորության և անհրաժեշտության ընկալման բարձրացում հետևյալ ուղիներով՝

1. Մարքեթինգային սեկտորում ներգրավված հայկական կազմակերպությունների միջև արդյունավետ փոխհարաբերությունների հաստատում,
2. Բարձր մասնագիտական և որակյալ թրեյնինգների ապահովում մարքեթինգի ոլորտի մասնագետների համար,
3. Հայաստանյան և արտասահմանայն կազմակերպությունների/ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների զարգացում և ամրապնդում:

Ասոցիացիայի հիմնադրման պահին՝ մարքեթինգի ինստիտուտի զարգացվածության մակարդակը բավականին ցածր էր Հայաստանում, ինչը փաստում է  համապատասխան հետազոտությունը, որն իրականացվել է պարզելու հայկական կազմակերպություններում մարքեթինգի կիրառման մակարդակը:

Ներգրավվածության ցածր մակարդակը բիզնեսում կապված էր մարքեթինգային հաղորդակցությունների արդյունավետության տեղեկատվության սակավությունից: Նույնիսկ վերջին տարիներին, չնայած այն բանին, որ շուկայում նկատվում է մարքեթինգով և խորհրդատվություններով զբաղվող կազմակերպությունների արագ աճ, ցավոք վերջիններս ապահովում են միայն քանակական աճ:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան ձգտում է լրացնել պակաս տեղեկատվությունը, բարձրացնել տրամադրվող մաքեթինգային ծառայությունների և հետազոտությունների որակը:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան մարքեթինգային ժամանակակից գործիքների միջոցով խթանում է հայկական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:

ՄՀԱ-ի հիմնական նպատակները և խնդիրները՝ ապահովող կազմակերպության հաջողակ գործունեությունը`

  1. Մարքեթինգի ինստիտուտի և մարքեթինգային հաղորդակցությունների զարգացումը Հայաստանում
  2. Մարքեթինգային գործիքների միջոցով փոքր և միջին բիզնեսի աջակցումը Հայաստանում
  3. Հայկական և միջազգային կազմակերպությունների և ընկերությունների միջև գործընկերական հարաբերությունների հաստատում
  4. Մարքեթինգի ոլորտում ներգրավված հայկական կազմակերպությունների գործնական հարաբերությունների ակտիվացում
  5. Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման միջազգային ստանդարտների ներդրում Հայաստանում
  6. Համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ
  7. Հայաստանյան շուկայի տվյալների բազայի ստեղծում, որը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի տարբեր շուկաների և կազմակերպությունների մասին
  8. Մարքեթինգային խորհրդատվությունների բարձր մակարդակի ապահովում
  9. Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում
  10. Մարքեթինգային որակյալ և ակտուլ թրեյնինգների անցկացում
  11. Մարքեթինգի ոլորտում իրականացվող թրեյնինգների և վերապատրաստման ծրագրերի սերտիֆիկացում
  12. Հայաստանում գործող մարքեթինգի մասնագետների սերտիֆիկացում
  13. Մարքեթինգային կրթական ծրագրերի ստեղծում և առաջխաղացում Հայաստանի Բարձրագույն կրթական հաստատություններում

Վերը թվարկված նպատակներին հասնելուն նպատում է հետևյալ սկզբունքներով առաջնորդվելը՝

  • Տրամադրվող տեղեկատվության որակը
  • Տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը
  • Աշխատանքի օպերատիվությունը
  • Աշխատանքի կատարման պրոֆեսիոնալ և կրեատիվ մոտեցումը
  • Հաճախորդի հետաքրքրությունների հանդեպ ուշադրությունը
  • Յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցումը
  • Տրամադրվող բոլոր ծառայությունների բարձր որակը
  • Կազմակերպության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին՝ մշտապես պատասխանելով իր գործունեույթան արդյունքների և որակի համար:

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հիմնել է Արամ Նավասարդյանը այլ մարքեթինգի մասնագետների հետ միասին, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում:

Շնորհիվ իրենց նախաձեռնության 2002 թվականին ստեղծվեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մարքեթինգի ինստիտուտը և մարքեթինգային հաղորդակցությունները Հայաստանում:

ՄՀԱ-ի կանոնադրությունը

Ասոցիացիայի ամբողջ գործունեությունը իրականացվում է համապատասխան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի Կանոնադրության:

Արամ Նավասարդյան

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ

Ունի 20 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, PR, բիզնես խորհրդատվության և այլ ոլորտներում: Աշխատում է մի շարք միջազգային կազմակերպություների հետ ՀՀ-ում, ինչպիսիք են USAID, Eurasia Foundation,Համաշխարհային բանկ, IFC, IREX, Swiss Agency for Development and Cooperation և այլն:

Գայանե Դաջունց

Հետազոտական բաժնի տնօրեն

2009թ. ստացել է մագիստրոսի կոչում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այնուհետև վերապատրաստվել է Նիդերլանդների Մարքեթինգի ինստիտուտում` ստանալով մարքեթինգի մասնագետի որակավորում: Գայանեն 2005թ.-ից ի վեր աշխատում է հետազոտությունների ոլորտում` միաժամանակ թե որակական թե քանակական հետազոտություններում: Ունի աշխատելու փորձ և միջազգային, և տեղական ընկերությունների հետ: Գայանեն ունի նաև ֆոկուս խմբային քննարկումների վարման (մոդերացիայի) մեծ փորձառություն:

Ալեքսանդր Գլազունով

Արտ-տնօրեն։

2005 թվականից զբաղվում է կայքերի, լոգոների, կորպորատիվ ոճերի ստեղծմամբ, ինչպես նաև տպագիր և արտաքին գովազդի մշակմամբ և ստեղծմամբ: Համոզված է, որ խնդիրը լուծում են միտքը և գաղափարը, այլ ոչ թե «գույների խաղը», այդ իսկ պատճառով աշխատանքում կիրառում է ողջախոհությունը, չափի զգացումը և լավ ճաշակը: Ունի 150-ից ավելի մշտական հաճախորդներ և 1000-ից ավելի աշխատանքներ պորտֆոլիոյում։

Գայանե Խաչատրյան

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ինչպես նաև ուսուցանել է IATC-ում՝ աուդիտ և հաշվապահական հաշվառում մասնագիտացումը: 1994 թվականից ի վեր աշխատում է որպես հաշվապահ:

Հետազոտական և խորհրդտավական բաժին

Տրամադրում է մարքեթինգային խորհրդատվություններ, իրականացնում է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտություններ, մշակում է բիզնես պլաներ, մարքեթինգային քաղաքականություն և փնտրում գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրներում:

Այս բաժինը նպաստում է նախագծերի իրականացմանը՝  մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների, գործարանների, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում գործող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների և նախարարությունների համար:

Հրատարակչական բաժին

Այս բաժնի գործունեության մեջ է մտնում տեղեկատվական կատալոգների՝ «Հայաստանի Արտահանման Կատալոգ», «Անդրկովկասի Արտահանման Կատալոգ» հրատարակչությունը,  գիտական և հետազոտական աշխատանքների, տարատեսակ գովազդային նյութերի, տեղեկատվական թռուցիկների հրատարակչություն:

Բաժինը իրականացնում է գովազդա-տեղեկատվական գրականության թողարկում, Հայաստանում գործող կազմակերպությունների տվյալների բազայի, Հայաստանում գործող կազմակերպությունների բիզնես տեղեկատու, որոնց շնորհիվ լուսաբանվում է Հայաստանի արտահանման պոտենցիալը:

Ինչպես նաև այս բաժինը պատրաստում է տեղեկատվական web-ռեսուրսներ, տեղեկատվական նյութեր արտասահմանյան ցուցահանդեսների և տոնավաճառների մասին՝ ուղված բիզնեսի վարման մշակույթի զարգացմանը:

Հրատարակչական բաժինը հանդիսանում է Ասոցիացիայի տեղեկատվական խոսափողը: Վերը նշվածներից բացի աս բաժինը իրականացնում է վավերագրական ֆիլմերի նկարահանում («Արաքս գետի ափին» վավերագրական ֆիլմ):

Կրթական ծրագրերի բաժին

Այս բաժինը պատասխանատու է մարքեթինգի ոլորտի մասնագետների համար թրեյնինգներ անցկացնելուն: 2002 թվականինց ի վեր Ասոցիացիան անցկացնում է կարճաժամկետ թրեյնինգներ և հատուկ ծրագրեր, իսկ 2007 թվականից ի վեր սկսեց համագործակցել Նիդերլանդների Մարքեթինգի Ինստիտուտի հետ, ինչի շնորհիվ Հայաստանում հասանելի դարձավ NIMA թրեյնինգային ծրագիրը: 2008 թվականին  այս բաժինը սկսեց համագործակցել WIFI Ավստրիական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակներում տեղացի մասնագետներին հասանելի դարձավ մարքեթինգի, կառավարման, ֆինանսների և լոգիստիկայի ծրագրերը. ծրագրի շրջանակներում ներառված են նաև ենթախմբեր շինարարության և էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների համար:

Բացի այդ, Ասոցիացիան իրականացնում է նաև կորպորատիվ թրեյնինգներ տարբեր կազմակերպությունների համար, կարճաժամկետ դասընթացներ, քոուչինգ և մարքեթինգի մասնագետների վերապատրաստում:

Զարգացման բաժին

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կարևորագույն բաժիններից է զարգացման բաժինը, որը իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ուղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Այս բաժնի աշխատանքը առավել կարևոր է, քանի որ նրա շնորհիվ է որ հնարավոր է դառնում ներկայացնել Հայաստանը որպես արդյունավետ և շահավետ բիզնես գործընկեր: Բացի այդ, այս բաժնի աշխատանքի շնորհիվ է բացահայտվում Հայաստանի զարգացմանը խոչընդոտող արդիական խնդիրները և իրականացվում ծրագրեր՝ ուղված ընթացիք իրավիճակի բարելավմանը:

Ասոցիացիան զբաղվում է հակակոռուպցիոն նախագծերով, տեղեկատվության հասանելիության նախագծերով, ժողովրդավարության, կրթության, անվտանգության, էներգետիկայի և այլ հարցերով:

Զարգացման բաժնի ամենաարդյունավետ նախագծերից է «Հայաստանի Արտահանման Կատալոգ»-ը, որն ուղված է խթանելու հայկական արտահանումը: Իր գոյության բոլոր տարիներին նախագիծը գրանցել է դրական դինամիկա (ներգրավված կազմակերպությունների թվի աճ, տպաքանակների աճ, կատալոգների տպագիր տարբերակների տարածումը ավելի շատ երկրներում, պահանջարկի ավելացում), ինչը 2007-2008 թ-ին դարձավ նոր նախագծի՝ «Անդրկովկասի Արտահանման Կատալոգ» նախագծի իրականացման հիմք:

Տեղեկատվության և հաղորդակցության բաժին

Այս բաժինը զբաղվում է տարատեսակ PR և գովազդային արշավների, պրեզենտացիաների, ցուցահանդեսների կազմակերպմամբ և իրականացմամբ՝ ուղված այս կամ այն կազմակերպության ապրանքի կամ ծառայության առաջխաղացմանը:

Տեղեկատվության և հաղորդակցության բաժնի միջոցով կազմակերպվում և իրականացվում են թեմատիկ կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի ասուլիսներ և նմանատիպ միջոցառումներ: Բացի այդ, այս բաժինը զբաղվում է նախագծերի գաղափարների մշակմամբ՝ ուղված այս կամ այն ապրաքնի կամ ծառայության առաջխաղացմանը:

Այս բաժինը արդեն իսկ իրականացրել է ավելի քան 40 նմանատիպ միջոցառումներ:

ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2024 թ. գործունեության մասին

ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2023 թ. գործունեության մասին

ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2022 թ. գործունեության մասին

ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
հասարակական կազմակերպության 2021 թ. գործունեության մասին