Հասարակայնության հետ կապեր
Դասընթացի տևողությունը` 3 oր (2 ժ/օր)
- մինի-դասախոսություն,տեսական նյութի,հիմունքների ներկայացում -30րոպե
- օրինակների վերլուծություն -15 րոպե
- քննարկում, կարծիքների փոխանակում -20 րոպե
- գործնական առաջադրանք, դերային խաղ -40 րոպե
- եզրափակում, մեկնաբանություն -15 րոպե
Դասընթացի նկարագրությունը`
PR-ը` Հասարակայնության հետ կապեր հասկացությունը դասվում է ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացությունների շարքին: Ժամանակակից հասարակություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները հեռանկարային են և վայելում են մեծ պահանջարկ: PR-մասնագետների կարիքն են զգում ինչպես ՀՀ պետական կառույցները, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները:
«Հասարակայնության հետ կապեր» դասընթացի նպատակն է ծանոթացնել ունկնդիրներին Հասարակայնության հետ կապերի հիմունքներին` հիմնական հասկացությունների, հեղինակության/ռեպուտացիայի ամրապնդման, բարենպաստ իմիջի ձևավորման, հասարակական կարծաքի վրա ազդեցության հիմնական գործիքների և տեխնիկաների հետ, արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների հետ բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորման հիմքերին, PR մասնագետների գործունեության ոլորտների հետ:
Տվյալ դասընթացի ընթացքում մասնակիցներին կմատուցվի բովանդակալի նյութ դասախոսությունների տեսքով (բոլոր նյութերը կտրամադրվեն), կքննարկվեն հետաքրքիր և ուսանելի օրինակներ հայաստանյան և միջազգային փորձից, կներկայացվի հարուստ գրականության ցանկ, որը կվերաբերի քննարկվելիք խնդիրներին:
Դասընթացը նախատեսված է`
PR և գովազդի ոլորտների մասնագետների, մամուլի գործակալությունների աշխատակիցների, մամուլի քարտուղարների, մարքետինգային հաղորդակցություներով զբաղվող մասնագետների և նշված թեմատիկայով հետաքրքված յուրաքանչյուրի համար:
Դասընթացի ավարտին ունկնդիրները`
- կտիրապետեն PR հիմնական հասկացություններին,
- կկարողանան մշակել PR նախագիծ,
- ծանոթ կլինեն PR ակցիաների` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքներին,
- կկարողանան համագործակցել ԶԼՄ-ների հետ
- կկարողանան հանդես գալ և աշխատել որպես PR մասնագետ Հայաստանի տարբեր կոմերցիոն կազմակերպություններում
Գործնական առաջադրանքի էությունը`
Դասընթացի մասնակիցներին տրվում է առաջադրանք-դերային խաղ, որի նպատակն է գործնականում փորձարկել տվյալ դասի ընթացքում ստացած գիտելիքները:
Առաջարկվող դերային խաղը ծավալվում է համաձայն մշակված ընդհանուր ռազմավարության և ունի շարունակական բնույթ` դասընթացի յուրաքանչյուր օր մասնակիցները` հիմնվելով նախորդ դասին ստացած գիտելիքների և հմտությունների վրա, զարգացնում են խաղը նոր հանձնարարության համաձայն:
Դաս 1.
- Ներկայացում, ծանոթացում
- Հասարակայնության հետ կապերի (PR) էությունը, նկարագիրը, նպատակները և խնդիրները:
- PR-ստորաբաժանման, PR-մասնագետի տեղը և դերը կազմակերպության կառուցվածքում:
- PR-մասնագիտական էթիկան և հնարավոր խնդիրները:
- Տեսակները և առանձնահատկությունները:
- Հաղորդակցություն և դրա տեսակները, տարրերը, մոդլները:
- PR – ի հետ առնչվող մասնագիտությունների դասակարգումըPR և գովազդ, PR և քարոզչություն, PR և մարքետինգ
- PR-ի բարոյական խնդիրները
- PR-ի ոլորտները` PR, GR, IR, MR
- Հակաճգնաժամային PR
Գործնական առաջադրանք`
- Քննարկել PR մասնագետի առջև կանգնած էթիկական խնդիրները PR տարբեր մակարդակներում
- Մասնակիցներին հանձնարարվում է բաժանվել խմբերի` կազմակերպությունների, ընտրել կազմակերպության անունը, պրոֆիլը, գործունեության ոլորտը, այն գաղափարը (ապրանքը, խնդիրը, նորամուծությունը) որի PR-արշավը նախատեսվում է իրականացնել: Տալ գաղափարի ամփոփիչ նկարագրությունը: Նկարագրել շուկան, առանձնահատկությունները, հիմնական մրցակիցներին, որոնք շուկայում են նմանատիպ ապրանքատեսակով;
Դաս 2.
- Հասարակայնության հասկացությունը PR-ում: Ներքին և արտաքին, լատենտ և ակտիվ հասարակայնություններ: Թիրախային լսարանների տիպաբանումը:
- Կազմակերպության և իր հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցություն` RACE համակարգի էությունը
- Կազմակերպության իմիջ, իմիջի տեսակները: Կազմակերպության իմիջի ձևավորման առանձնահատկությունները: Իմիջի բարելավմանը ուղղված միջոցառումներ:
- Հասարակայնության հետ կապերը մարքեթինգային հաղորդակցման համակարգում: PR և մենեջմենթ, PR և մարքեթինգ, PR և Promotion, PR և Publicity, PR և գովազդ (Advertising). նմանություններ և տարբերություններ:
- Շուկայի հասկացությունը, շուկայի սեգմենթավորում, նիշայի հասկացությունը, շուկայում տեղաբաշխում, վերատեղաբաշխում, նոր շուկաների առանձնահատկություններ, նոր շուկաներում աշխատելու կանոններ:
- Բրենդինգի հասկացությունը PR-ում: Բրենդի կառուցվածքը: Բրենդի անհրաժեշտ ատրիբուտները: Բրենդ և ապրանքանիշ. նմանություններ և տարբերություններ: Բրենդը որպես կարծրատիպ և առասպել: Ֆիրմայականության գաղափար և սպառողական վարք:
- Գովազդային հաղորդակցություններ` ATL, BTL: Գովազդը ԶԼՄ-ներում. գովազդ և մեդիապլանավորում: Հեռուստագովազդ, ռադիոգովազդ, գովազդը մամուլում: Այլ գովազդակիրների առանձնահատկությունները, արդյունավետությունը:
Գործնական առաջադրանք`
- Քննարկել հասարակայնություն հասկացությւոնը, տարբերությունը հասարակություն հասկացությունից: Որոնք են հասարակայնության տեսակները: Ներքին և արտաքին հասարակայնություն, կորպորատիվ ներքին և արտաքին հաղորդակցություններ:
- Քննարկել գովազդի դերը և ազդեցությունը հասարակական կարծիքի և հասարակական գիտակցության վրա:
- Մասնակիցներին հանձնարարվում է մշակել իրենց կազմակերպության մարքետինգային ռազմավարությունը:
Դաս 3.
- PR – արշավի պլանավորում: PR-արշավի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը:
- Թիրախային լսարանի առանձնացում: Հայկական լսարանի սոցիալ-հոգեբանական դիմանկարը, առանձնահատկությունները:
- PR-նախագծի մշակում, ներկայացում, իրականացում: Երկարատև-էվոլյուցիոն PR, կարճատև PR – ակցիաներ, հակաճգնաժամային PR:
- Հատուկ միջոցառումներ. հիմնավորվածություն, կազմակերպման առանձնահատկություններ, արդյունավետություն:
- PR-ակցիաների տեսակները` շնորհանդես, ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն, ցուցահանդես:
- PR և ԶԼՄ-ներ: ԶԼՄ-ների հետ համագործակցության հիմնական սկզբունքները:
- PR և համացանց (Internet):
- Մարքեթինգային հետազոտություններ: Սոցիոլոգիական հետազոտությունների կիրառումը ապրանքի հեղինակության, սպառողական լսարանի, կազմակերպված միջոցառումների արդյունավետության գնահատման հետազոտման ընթացքում. ներկայացվող պահանջները, հիմնավորվածությունը և արդյունավետությունը:
Գործնական առաջադրանք`
- Նկարագրել ամենահիշված և սիրված գովազդները և մեկնաբանել դրանց պատրաստման հիմնական PR-սկզբունքները:
- Ներկայացնել մինի PR-նախագիծ, նախատեսվող PR ակցիաների մանրակրկիտ նկարագրությամբ:
Դաս 4.
- Դասընթացի արդյունավետության գնահատում/ հարցաթերթիկային հարցում
- Դասընթացի արդյունքները քննարկում, կարծիքների փոխանակում: Բավարարվածություն ստացած գիտելիքներով և հմտություններով: Փոփոխությունների անհրաժեշտություն, առաջարկներ:
Վկայականների շնորհում: