Մարքեթինգի հայկական ասոցիացիան ESOMAR միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ կազմակերպում է «Լայն Բացված Աչքերով» տարածաշրջանային համաժողովը
Համաժողովի աշխատանքներին նախատեսվում է հետևյալ 20 երկրներից մոտ 400 պատվիրակների մասնակցություն՝
Հայաստան, Վրաստան, Պարսկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան, Մոնղոլիա, Իրաք, Լիբանան, Եգիպտոս, ԱՄԷ, Քաթար, Թուրքիա և Բելառուս։
Համաժողովի հիմնական թեմաներն են՝
- Հետազոտությունների իրականացման ավանդական և նորարարական մեթոդներ
- Մարքեթինգային կրթության նոր մեթոդներ և մոտեցումներ
- Թվային մարքեթինգ և ՏՀՏ լուծումներ
- Դիզայն, բրենդավորում և գովազդ
Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է մասնագիտացված ցուցահանդես, որում տարբեր երկրներ ներկայացնող մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց ծառայություններն ու լուծումները`
- Հետազոտական ընկերություններ – մարքեթինգ և սոցիոլոգիա
- Մարքեթինգային լուծումներ,խորհրդատվություն և քոուչինգ
- Թվային մարքեթինգ
- ՏՀՏ լուծումներ մարքեթինգում
- Բրենդավորում, դիզայն և գովազդ
- Մարքեթինգի ոլորտում վերապատրաստումներ և կրթություն
- Գովազդային արտադրանքի պատրաստում
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ համաժողովի պաշտոնական կայքում՝ ewo.armenianmarketing.com