2022 թվականի դեկտեմբերի 24-ին «Փարավոն» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։
«Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը իրականացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի և նախագծի պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանի ջանքերով: Լավագույններն ընտրվել էին 2022թ․-ի սեպտեմբեր ամսին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա։
Մրցանակները հանձնելու համար հրավիրվել էին տարբեր ոլորտներից հեղինակավոր ներկայացուցիչներ, տարբեր Ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահներ, տնօրեններ: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի հեղինակավոր «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների եթերով։
Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերեն), էքսկլյուզիվ անվանական ոսկե մեդալներ, «Լավագույն Հայկական Բրենդ 2022»-ի լոգոտիպի՝ ապրանքների վրա և գովազդային արշավներում օգտագործման երկու տարվա իրավունք:

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2022» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:
«Լավագույն հայկական ապրանքանիշ» նախագծի նպատակն է բացահայտել լավագույն հայ արտադրողներին և ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև խրախուսել ընկերություններին մրցակցել իրենց ոլորտներում, որպես սպառողների վստահություն ձեռք բերելու ամենաթափանցիկ և ազնիվ միջոց:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր Մարքեթինգի հայկական ասոցիացիան։ Միջոցառման պրոդյուսերն է Ալիկ Նավասարդյանը։
Հեռուստաթողարկում
Պատվավոր Գործընկերներ՝
