Չնայած այս դժվարին և տագնապալի իրավիճակի, հայկական ընկերությունները կարողացան ներկայացնել բարձր մակարդակի և որակական ցացանիշներին համապատասխանող ապրանքատեսականի։ Բոլոր այցելուները նշում էին ներկայացված հավաքածուների յուրահատուկ դիզայնը, ինչպես նաև հայկական կոշկակարության ավանդական որակական հատկանիշները։ Ցուցահանդեսը ի համեմատության նախկին տարիների ակտիվության` ըստ մասնակիցների և կազմակերպիչների` ուներ մի փոքր նվազ մասնակցություն` շուրջ 10-15 տոկոսի չափով, կապված կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային տարածման, տեղեկատվական գրոհի և տագնապի պատճառով։
photo