Փետրվարի 24-ից 27-ը կայացած CPM PREMIUM MOSCOW 2020 ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարում UNIDO-ի աջակցությամբ, մասնակցեցին 15 հայկական արտադրող և ներկայացվեց նրանց կողմից պատրաստված նոր հավաքածուներ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին պոտենցիալ գնորդների մոտ և նախանշվեցին մի շարք պայմանագրեր ներկայացված հավաքածուների վերաբերյալ, ինչպես նաև հավելվյալ հնարավորին համագործակցությունների շրջանակներ։
Քանի որ ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում էր ոլորտային առանձնահատուկ գիտելիքներ, ինչպես նաև հաշվի առնելով որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արդեն շուրջ 5 տարի համագորակցում է UNIDO ծագրի հետ, քննարկվելով Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ, որոշում կայացվեց ցուցահանդեսի բովադակային մասը համակարգել և համատեղ իրականացնել UNIDO Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն թեթև արդյունաբերության ոլորտին» հետ համատեղ։
UNIDO-ն ի հավելումն վերոնշյալ աշխատանքների` ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպեց հավաքածուների ցուցադրություն դեֆիլե https://www.facebook.com/UnidoArmeniaLightIndustry/videos/1460314757462872/
Նկարները և վիդեոն հասանեի են հետևյալ հղումներով
https://www.facebook.com/UnidoArmeniaLightIndustry/posts/2670824589812959
Փետրվարի 26-ին տաղավար այցելեց Ռուսաստանում ՀՀ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և իր գոհունակությունը հայտնեց Միասնկան տաղավարի առկայության և ներկայացման մակարդակով, ինչպես նաև յուրահատուկ տեսականի ներկայացնելու հանգամանքով։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ևս պատրաստեց հատուկ թողարկում այդ ցուցահանդեսի և հայկական ընկերությունների մասնակցության վրաբերյալ (https://www.facebook.com/watch/?v=200642701296458):