Հայաստանի Արտահանողների Համաժողով և “Հայաստանի Արտահանման կատալոգ 2017-2018” շնորհանդես

Հունիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Արտահանողների Համաժողովը և “Հայաստանի Արտահանման կատալոգ 2017-2018” շնորհանդեսը:

Համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և “Հայաստանի Արտահանման Կատալոգ” նախագծի տնօրեն Դավիթ Խումարյանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Արտահանման ֆինանսավորում և ապահովագրություն
  • Արտահանման պետական համակարգում և աջակցում
  • Արտահանման խոչընդոտները և լուծման հնարավոր տարբերակները:

Վերոհիշյալ թեմաներով զեկույցներով հանդես եկան “Արարատբանկ” ԲԲԸ-ի խորհրդի անդամ Զարուհի Մելքոնյանը, “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրենի տեղակալ-կորպորատիվ ծառայությունների վարչության պետ Անժելա Բարսեղյանը, “Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն” ԱՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Շահնազարյանը, ինչպես նաև “Նաիրիան” ՓԲԸ տնօրեն Արա Մարկոսյանը, “Ագոփյան Ջուելրզ” ՓԲԸ տնօրեն Սիմոն Կաֆալյանը և “Սաթի” ՓԲԸ տնօրեն Մակար Առաքելյանը: Կոնֆերանսի արդյունքում վեր են հանվել արտահանման ոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ և ձևակերպվել ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ աշխատանքի ուղղություններ:

Նախագծի գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Արմսվիսբանկը (տպագիր տարբերակի աջակից), Արարատբանկը (համաժողովի գործընկեր), Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (exporters.am կայքի աջակից):

 

Նախորդ գրառում
Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի 71-րդ տարեկան կոնֆերանսը Երևանում
Հաջորդ գրառում
ՄՀԱ-ն Բեռլինում մասնակցել է “ESOMAR Congress 2018”