Հունիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Արտահանողների Համաժողովը և “Հայաստանի Արտահանման կատալոգ 2017-2018” շնորհանդեսը:
Համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և “Հայաստանի Արտահանման Կատալոգ” նախագծի տնօրեն Դավիթ Խումարյանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝
- Արտահանման ֆինանսավորում և ապահովագրություն
- Արտահանման պետական համակարգում և աջակցում
- Արտահանման խոչընդոտները և լուծման հնարավոր տարբերակները:
Վերոհիշյալ թեմաներով զեկույցներով հանդես եկան “Արարատբանկ” ԲԲԸ-ի խորհրդի անդամ Զարուհի Մելքոնյանը, “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրենի տեղակալ-կորպորատիվ ծառայությունների վարչության պետ Անժելա Բարսեղյանը, “Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն” ԱՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Շահնազարյանը, ինչպես նաև “Նաիրիան” ՓԲԸ տնօրեն Արա Մարկոսյանը, “Ագոփյան Ջուելրզ” ՓԲԸ տնօրեն Սիմոն Կաֆալյանը և “Սաթի” ՓԲԸ տնօրեն Մակար Առաքելյանը: Կոնֆերանսի արդյունքում վեր են հանվել արտահանման ոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ և ձևակերպվել ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ աշխատանքի ուղղություններ:
Նախագծի գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Արմսվիսբանկը (տպագիր տարբերակի աջակից), Արարատբանկը (համաժողովի գործընկեր), Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (exporters.am կայքի աջակից):