Կայացավ «Եվրասիական շաբաթ» 2019

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվում է գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդես։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից առաջարկվող նորարարական լուծումները որպես ոլորտի հետագա զարգացման և մրցունակության ապահովման գիտահեն շարժիչ ուժ։

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տարածքով և, ծանոթանալով հայկական տաղավարի ցուցադրումներին, իր գոհունակությունն է հայտնել նորարարական սթարթափ էկոհոմակարգի ներկայացուցիչների մասնակցության առիթով։

Ցուցահանդեսին մասնակցում են «Էկոտեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ իր Աքուասորս ապրանքով, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն՝ իր կողմից տրամադրվող ծառայություններով, «Գարուն Թեք» ՍՊԸ-ն՝ հողերի կառավարման արդյունավետության բարձրացման տեխլոնոլոգիական լուծումով և Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իր ՀՀ արտահանողների կատալոգով։

«Եվրասիական շաբաթ» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության աշխատանքները համակարգել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն ընտրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։

Նախորդ գրառում
Մոսկվայում կայանալիք ProdExpo 2020
Հաջորդ գրառում
ՄՈՍՇՈՒԶ 2020 Մոսկվայում