Մարքեթինգի հայկական ասոցիացիան, համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ, նախաձեռնել է արտադրողների արտահանման խթանմանն ուղղված տարատեսակ ծրագրեր։
Ծրագիրը նպատակ ունի օժանդակել տարբեր տնտեսական ոլորտների ընկերություններին ՝ մասնակցելու արտերկրյա ցուցահանդեսների: Ծրագրի շրջանակներում ընկերություններին (մասնակիցներին) կտրամադրվի դրամական և տեղեկատվական աջակցություն: Ընկերակցությունն անցկացնելու է նաև մի շարք գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ և այլ միջոցառումներ, որոնք նպաստում են ընկերությունների դերի զարգացմանը ՀՀ շուկայի արտահանման հատվածում