SPRING PR-ընկերությունը հետազոտական և PR-ընկերություն է՝ մասնագիտացած ռազմավարական PR և մարքեթինգի, ինչպես նաև սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին սոցիոլոգիայի, PR-ի, մարքեթինգի և կառավարման բնագավառի մասնագետների կողմից:
SPRING PR-ընկերության իրականացրած ծրագրերի շարքում են այնպիսի ծրագրեր, որոնք այցեքարտ են հանդիսանում ինչպես ընկերության, այնպես էլ նրա գործընկերների համար:
SPRING PR-ընկերությունը համագործակցում է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կիպրոսի, Անգլիայի, Ֆրասիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի PR-հաղորդակցությունների, գովազդի, մարքեթինգի և բրենդինգի ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների հետ:
ԶԼՄ-ների ցանկը, որոնց հետ համագործակցում է ընկերությունը, բավականին լայն է և ներառում է ամենահայտնի և հեղինակավոր մեդիաները: SPRING PR-ընկերությունը վաստակել է ԶԼՄ ոլորտի իր գործընկերների հարգանքը և վստահությունը, ինչը և հանդիսանում է մեր կողմից իրականացվող տեղեկատվական առիթների հաջողության գրավականը:
Հաղորդակցություն եւ ռազմավարական խորհրդատվություն
Հանրային հարաբերություններ
Մարքեթինգ
Միջոցառումների կազմակերպում
Հետազոտություններ