Կորպորատիվ իրավունքի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ: Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրենն է: Նա տնտեսագետ-իրավաբան է: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաև Գործարարության Սլավոնական ինստիտուտը (Մոսկվա, ՌԴ): Տնտեսագիտության թեկնածու է: Վերապատրաստումներ է անցել մի շարք հեղինակավոր հաստատությունների (Ռուսական տնտեսագիտական դպրոց, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիում, ՏՀԶԿ, ՀԲ, ՄՖԿ) կողմից կազմակերպված միջոցառումներում:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ պատասխանատվությանը, տնտեսական աճին, ֆինանսական շուկաներին և ներդրումներին վերաբերող հիմնախնդիրներն են:
Հանդիսանում է մի շարք հետազոտական ծրագրերի ղեկավար և փորձագետ: Հեղինակ է շուրջ ավելի քան 50 հոդվածների և համահեղինակ “ARMENIAN INVESTMENT GUIDE – 2005” ձեռնարկի և «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական (հիմնախնդիրներ, մոտեցումներ, լուծումներ)» գրքի:
Մասնավոր հատվածում աշխատանքը («Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ներդրումային ընկերություն) համատեղում է գիտա-մանկավարժական գործունեության հետ: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
- Խորհրդատվություն