Էմ Փի Ջի ՍՊԸ-ն հանդիսանում է առաջատար հետազոտական եւ խորհրդատվական ընկերություններից մեկը Հայաստանում: 2003 թվականից ի վեր, գործունեություն ծավալելով հետազոտական շուկայում, մեր կողմից իրականացվել են ավելի քան 700 միջին եւ լայնամասշտաբ հետազոտական ծրագրեր` ներառյալ որակական և քանակական:
2011 թվականին Էմ Փի Ջի ընկերությունը դարձել է հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհի ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի` Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Մեր ընկերությունը հանդիսանում է ESOMAR-ի անդամ եւ իր բոլոր նախագծերը իրականացնում է համաձայն ESOMAR-ի ուղեցույցի:
Կազմակերպությունն իրականացնում է հետազոտական ծրագրեր սննդամթերք, խմիչքներ և ծխախոտ արտադրող կազմակերպությունների, բջջային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, բուքմեյքերական ընկերությունների և այլ կազմակերպությունների համար:
Մեր գրասենյակը հագեցած է CATI, CAWI, CAPI հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև ֆոկուս խմբերի համար նախատեսված առանձին սենյակով՝ համապատասխան սարքավորումներով և միակողմանի հայելիով:
- Հասարակական կարծիքի և շուկայի ուսումնասիրություն
 - Օմնիբուսային հետազոտություններ
 - ADHOK հետազոտություններ
 - Գաղտնի Գնորդ
 - Մարքեթինգային խորհրդատվություն
 - Դեմ առ դեմ հարցումներ (CAPI)
 - Հեռախոսային հարցումներ (CATI)
 - Գաղտնի գնորդ (Mystery shopping)
 - Ֆոկուս խմբային քննարկումներ
 - Վեբ կայքերի/գովազդների թեսթավորում
 - Որակական հարցազրույցներ
 



