2005 թվականից զբաղվում եմ կայքերի, լոգոների, կորպորատիվ ոճերի ստեղծմամբ, ինչպես նաև տպագիր և արտաքին գովազդի մշակմամբ և ստեղծմամբ: Համոզված եմ, որ խնդիրը լուծում են միտքը և գաղափարը, այլ ոչ թե «գույների խաղը», այդ իսկ պատճառով աշխատանքում կիրառում եմ ողջախոհությունը, չափի զգացումը և լավ ճաշակը:
Փորձում եմ մաքսիմալ կերպով ներթափանցել աշխատանքի առանձնահատկությունների մեջ: Հոգ եմ տանում երկու կողմերի իրավական անվտանգությանը, այդ իսկ պատճառով օրինական կերպով ձեռք եմ բերում ֆոտոներ, շրիֆտեր և աշխատանքի համար այլ անհրաժեշտ նյութեր:
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային գործընթացում ներգրավում եմ «նեղ մասնագետների»՝ տեխնիկական դիզայներների, քոփիրայթերների և խմբագիրների, լուսանկարիչների և նկարիչների, այլմոլորակայինների և ռոբոտների՝ բոլոր նրանց, ովքեր անհրաժեշտ են որակյալ աշխատանք ստանալու համար:
Նման մոտեցումը թույլ է տալիս ստեղծել արդյունավետ գովազդ նույնիսկ եթե դրված է չափազանց վերացական խնդիր: Սակայն սա ունի հակառակ կողմ՝ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ թույլ տալ «ժողովրդավարական գնացուցակ» և չափազանց սեղմ վերջնաժամկետներ:
Չեմ աշխատում միջնորդների հետ: Երբեք չեմ աշխատում առանց կանխավճարի: Աշխատանքի արժեքը քննարկում եմ անհատապես, վճարումը ընդունում ցանկացած ձևով:
- Լոգոների և կորպորատիվ ոճերի ստեղծում
- Տպագիր և արտաքին գովազդի մշակում
- Կայքերի դիզայն
- Քոփիրայթինգ